https://arm.sputniknews.ru/20260707/bagrat-srbazany-datakan-hajc-e-nerkajacrel-nikvol-pashinjani-dem-inch-e-pahanjum-104306570.html
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T12:00+0400
2026-07-07T12:00+0400
2026-07-07T12:09+0400
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
հայց
նիկոլ փաշինյան
հհ վարչապետի ընտրություն
վարչապետ
արտահերթ ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_0:28:1280:748_1920x0_80_0_0_a167bafe9bb3fd31e8a70ba0592f44ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_143:0:1280:853_1920x0_80_0_0_07c05a323f156e2bc1f266c1a5aa3b8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում
12:00 07.07.2026 (Թարմացված է: 12:09 07.07.2026) Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է
datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։
Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։
Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում
Փաշինյանի արած հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։
«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։
Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։
Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը
թողեց ուժի մեջ։