00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ում համար կգործի գործնական քննության երկարացված ժամկետը. մանրամասնում է պաշտոնյան

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցՔննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար
Քննություն՝ վարորդական իրավունք ստանալու համար - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Վարելու իրավունքից զրկված անձինք հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Տեսական քննությունը նախկինում հանձնած անձինք ևս կկարողանան օգտվել գործնական քննությունը 2 տարվա ընթացքում հանձնելու հնարավորությունից, եթե նրանց համար նախկինում սահմանված 1 տարվա ժամկետը դեռ չի լրացել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը` անդրադառնալով վարորդական վկայականների տրամադրման կարգում կատարված փոփոխություններին։
Նշենք, որ նախկինում տեսական քննությունը դրական հանձնելուց հետո անձին տրվում էր 1 տարի գործնական քննությունը հանձնելու համար։ Եթե այդ ընթացքում գործնական քննությունը չէր հանձնվում, ապա տեսական քննության արդյունքն ուժը կորցրած էր համարվում։
«Տեսական քննության արդյունքի ուժը կորցնելու կարգավորումը չի փոխվել, սակայն գործնական քննությունը հանձնելու ժամկետը երկարացվել է։ Տեսական քննությունը հանձնելուց հետո անձը հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հանձնելու գործնական քննությունը։ Կառավարության որոշումն արդեն հրապարակված է և հունիսի 4-ից ուժի մեջ է մտել։ Փոփոխությունը կատարվել է նաև քաղաքացիներից ստացված ազդակների հիման վրա։ Հայաստանում ձևավորվում է այն մոտեցումը, երբ քաղաքացիները նախ մասնակցում են դասընթացների և հաշվառման-քննական մարմին են ներկայանում այն ժամանակ, երբ իրենց գնահատմամբ՝ արդեն պատրաստ են գործնական քննությանը»,– ասաց Մարանդյանը։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ նշեց, որ երկարացված ժամկետը կտարածվի միայն այն անձանց վրա, որոնց համար նախկին 1 տարվա ժամկետը դեռ չէր ավարտվել։
Ինչ վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձանց, ապա հուլիսի 6-ից 1 տարվա ընթացքում կարող են դիմել հաշվառման քննական ստորաբաժանում և վերականգնել իրենց վարելու իրավունքը։ Վարորդները պետք է վճարեն 50 000 դրամ և դրանից հետո ստանան 6 տուգանային միավորով փորձաշրջանի հնարավորություն։
«Ոստիկանության կայքում կա մի հատված, որտեղ կա «զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննության» կոճակը։ Վարորդները կարող են իրենց համար նախընտրելի բաժանմունքը, օրն ու ժամն ընտրել, ապա այդ օրը ներկայանալ անձը հատատող փաստաթղթով և պետական տուրքի վճարի անդորրագրով։ Այն անձինք, ում վարորդական վկայականների ժամկետները լրացած են, նրանք նաև պետք է վճարեն վարորդական վկայական ստանալու պետական տուրքը։ Պլաստիկ քարտով ստանալու համար այդ գումարը կազմում է 12 000 դրամ, իսկ թվայինի դեպքում` 6000 դրամ»,– ասաց Չիլինգարյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններով վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա առանց քննության վերականգնել այն:
Լրահոս
0