https://arm.sputniknews.ru/20260618/varvordakan-iravunqic-zrkvatsnery-varelu-iravunq-kstanan-50-hazar-dramvov-azhn-yndunec-103616093.html
Վարորդական իրավունքից զրկվածները վարելու իրավունք կստանան 50 հազար դրամով. ԱԺ–ն ընդունեց
Վարորդական իրավունքից զրկվածները վարելու իրավունք կստանան 50 հազար դրամով. ԱԺ–ն ընդունեց
Sputnik Արմենիա
ԱԺ-ն ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդներին աջակցող նախագիծը 18.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-18T15:04+0400
2026-06-18T15:04+0400
2026-06-18T15:05+0400
վարորդ
վարորդական իրավունք
աժ (ազգային ժողով)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/07/26722661_0:0:1600:901_1920x0_80_0_0_8b090b5d479a93bf9e0ee990be91477c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր հաստատեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը։ Խորհրդարանականները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունեցին 65 կողմ ձայներով։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային, քանի որ միայն իշխանական ՔՊ–ն էր ներկա նիստին։Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության:Հիշեցնենք նաև` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/07/26722661_11:0:1435:1068_1920x0_80_0_0_1907047a7cb0fe134d699432b3898fe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարորդ, վարորդական իրավունք, աժ (ազգային ժողով), հայաստան
վարորդ, վարորդական իրավունք, աժ (ազգային ժողով), հայաստան
Վարորդական իրավունքից զրկվածները վարելու իրավունք կստանան 50 հազար դրամով. ԱԺ–ն ընդունեց
15:04 18.06.2026 (Թարմացված է: 15:05 18.06.2026) ԱԺ-ն ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդներին աջակցող նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր հաստատեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկված վարորդների աջակցության նախագիծը։ Խորհրդարանականները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունեցին 65 կողմ ձայներով։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային, քանի որ միայն իշխանական ՔՊ–ն էր ներկա նիստին։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության:
Հիշեցնենք նաև` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որոնց 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։
Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ
առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։