https://arm.sputniknews.ru/20260706/rvosatvomy-hulisi-keseric-hnaravvor-e-ir-masnagetnerin-het-ugharki-busher-aek-104275940.html
«Ռոսատոմը» հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկի «Բուշեր» ԱԷԿ
«Ռոսատոմը» հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկի «Բուշեր» ԱԷԿ
Sputnik Արմենիա
Մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց հետո, «Ռոսատոմը» իրանական ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել էր իր մասնագետներին։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T18:01+0400
2026-07-06T18:01+0400
2026-07-06T19:02+0400
ալեքսեյ լիխաչով
«բուշեր» աէկ
«ռոսատոմ»
մասնագետ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_0:72:1601:972_1920x0_80_0_0_5e44bcbf7f9b0b514a51b5d79fdb462b.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկել Իրանի «Բուշեր» ատոմակայան: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետների վերադարձի ժամանակացույցն ու ընթացակարգերն արդեն համաձայնեցվել են ուժային գերատեսչությունների հետ։Հիշեցնենք, որ մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո, «Ռոսատոմը» որոշում էր կայացրել տարհանել կայանում աշխատող գրեթե բոլոր ռուսաստանցի մասնագետներին: Անմիջական պատճառներից մեկը կայանի տարածքին հասցված հարվածն էր (միջուկային աշխատանքը չէր տուժել)։ Մի քանի տասնյակ աշխատակիցներ տարհանվել էին Հայաստանի տարածքով։«Ռոսատոմի» նախագծով կայանում կառուցվել է առաջին էներգաբլոկը, ընթացքի մեջ է երկրորդի շինարարությունը (աշխատանքները վերսկսվել են մայիսին):
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25597567_104:0:1495:1043_1920x0_80_0_0_9a88462904a2d38630c5ea81ae5db033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», մասնագետ, իրանի իսլամական հանրապետություն
ալեքսեյ լիխաչով, «բուշեր» աէկ, «ռոսատոմ», մասնագետ, իրանի իսլամական հանրապետություն
«Ռոսատոմը» հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկի «Բուշեր» ԱԷԿ
18:01 06.07.2026 (Թարմացված է: 19:02 06.07.2026) Մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց հետո, «Ռոսատոմը» իրանական ատոմակայանից Հայաստանի տարածքով տարհանել էր իր մասնագետներին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան հուլիսի կեսերից հնարավոր է` իր մասնագետներին հետ ուղարկել Իրանի «Բուշեր» ատոմակայան: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովի շրջանակում լրագրողներին
ասել է կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
««Բուշեր» ատոմակայանում այժմ իրավիճակը հանգիստ է, և եթե այն չփոխվի, ապա մենք հուլիսի կեսերից կսկսենք վերականգնել աշխատակիցների թիվը», - հայտարարել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ ռուսաստանցի մասնագետների վերադարձի ժամանակացույցն ու ընթացակարգերն արդեն համաձայնեցվել են ուժային գերատեսչությունների հետ։
Հիշեցնենք, որ մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածներ հասցնելուց հետո, «Ռոսատոմը» որոշում էր կայացրել տարհանել կայանում աշխատող գրեթե բոլոր ռուսաստանցի մասնագետներին: Անմիջական պատճառներից մեկը կայանի տարածքին հասցված հարվածն էր (միջուկային աշխատանքը չէր տուժել)։ Մի քանի տասնյակ աշխատակիցներ տարհանվել էին Հայաստանի տարածքով։
«Ռոսատոմի» նախագծով կայանում կառուցվել է առաջին էներգաբլոկը, ընթացքի մեջ է երկրորդի շինարարությունը (աշխատանքները վերսկսվել են մայիսին):