https://arm.sputniknews.ru/20260706/nikvol-pashinjany-tsanvotacel-e-innvoprvom2026um-nerkajacvats-cucanmushnerin-104268042.html
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Իննոպրոմ–2026»–ում ներկայացված ցուցանմուշներին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Իննոպրոմ–2026»–ում ներկայացված ցուցանմուշներին
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով: 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T15:46+0400
2026-07-06T15:46+0400
2026-07-06T16:01+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
եկատերինբուրգ
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104265171_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2a884003665fe1ea53e847d3130cfb46.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ծանոթացել է «Իննոպրոմ-2026» միջազգային ցուցահանդեսում ներկայացված արդյունաբերական նոր մշակումներին:«Շրջայց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում»,- սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։Նա Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարների և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ շրջել է տարբեր տաղավարներով, ծանոթացել բժշկության, հաստոցաշինության, մեքենաշինության և այլ ոլորտների նորագույն մշակումներին։Կառավարությունների ղեկավարները փորձարկել են նաև Բելառուսի ներկայացրած МАЗ 303 Т21 նոր տրոլեյբուսը:«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-9-ը: Առաջին անգամ ցուցահանդեսի գործընկեր երկիր է հանդես եկել Ինդոնեզիան։Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
եկատերինբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104265171_112:0:1552:1080_1920x0_80_0_0_bbc82055b90f612f856e7aace049a001.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, եկատերինբուրգ, ցուցահանդես
հայաստան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео, եկատերինբուրգ, ցուցահանդես
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Իննոպրոմ–2026»–ում ներկայացված ցուցանմուշներին
15:46 06.07.2026 (Թարմացված է: 16:01 06.07.2026) Հայաստանի վարչապետը Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ծանոթացել է «Իննոպրոմ-2026» միջազգային ցուցահանդեսում ներկայացված արդյունաբերական նոր մշակումներին:
«Շրջայց «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում»,- սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
Նա Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարների և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ շրջել է տարբեր տաղավարներով, ծանոթացել բժշկության, հաստոցաշինության, մեքենաշինության և այլ ոլորտների նորագույն մշակումներին։
Կառավարությունների ղեկավարները փորձարկել են նաև Բելառուսի ներկայացրած МАЗ 303 Т21 նոր տրոլեյբուսը:
«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի հուլիսի 6-9-ը: Առաջին անգամ ցուցահանդեսի գործընկեր երկիր է հանդես եկել Ինդոնեզիան։
Առավոտյան
հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։