00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում

Բաժանորդագրվել
Փաշինյանը խոսել է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերի մեծացման մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik․ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում։ Այսօր Եկատերինբուրգում «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 13 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանի լայնածավալ ներդրումները մատնանշում են Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող հուսալի գործընկերոջ աճող ընկալումը: Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններն արդեն ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ մի շարք նախագծերի մասնակից են։
ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է «Իննոպրոմ» ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ այն ավանդաբար լավ հարթակ է արդյունաբերական առաջատար լուծումների և բիզնեսի հնարավորությունների ցուցադրման համար:
Փաշինյանը նաև նշել է, որ այսօր արդյունաբերական զարգացման գլոբալ ճարտարապետության մեջ համակարգային փոփոխություններ են տեղի ունենում, մեծանում է գիտության, տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների վերլուծության դերը։ Սակայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում կարևոր ուղենիշ պետք է մնան մարդու դերն ու հումանիտար գործոնը։

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա հոգսերից՝ այդպիսով նոր հորիզոններ բացելով ինտելեկտուալ և ստեղծարար աշխատանքների համար»,- նշել է ՀՀ վարչապետը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի իշխանությունը ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ ստեղծելու խնդիր չի դրել իր առջև։
Լրահոս
0