https://arm.sputniknews.ru/20260706/khndraharujc-harceri-lutsman-hujs-unem-pashinjany-mishustini-het-handipmany-104271907.html
Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանը տրամադրված է ՌԴ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T16:44+0400
2026-07-06T16:44+0400
2026-07-06T16:51+0400
տեսանյութեր
տեսանյութ
նիկոլ փաշինյան
արտահանում
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
առևտուր
միխայիլ միշուստին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104274466_0:0:1920:1080_1920x0_80_0_0_13ba70cb2d6ae487dbc503d7962497e7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն:Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար:Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և հույս ունի քննարկել, պարզաբանել բոլոր հարցերն ու նրբությունները:«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»,– նշել է ՀՀ վարչապետը:Նշենք, որ հանդիպումն ացկացվել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ–2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում:Հիշեցնենք` մայիսի 22–ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի, մայիսի 30-ից` թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրումը։ Հունիսի 2-ից սահմանափակվեց նաև կորիզավոր պտուղների և խաղողի, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90 %-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104274466_475:0:1915:1080_1920x0_80_0_0_18477d75dbc1776497305794bf6aaaa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, արտահանում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, միխայիլ միշուստին
տեսանյութեր, տեսանյութ, видео, նիկոլ փաշինյան, արտահանում, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, առևտուր, միխայիլ միշուստին
Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը
16:44 06.07.2026 (Թարմացված է: 16:51 06.07.2026) ՀՀ վարչապետի խոսքով` ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանը տրամադրված է ՌԴ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն:
Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար:
«Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ–ում մեր մասնակցությամբ, և շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և հույս ունի քննարկել, պարզաբանել բոլոր հարցերն ու նրբությունները:
«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»,– նշել է ՀՀ վարչապետը:
Նշենք, որ հանդիպումն ացկացվել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ–2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
Հիշեցնենք` մայիսի 22–ին Ռոսսելխոզնադզորը
ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի, մայիսի 30-ից` թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրումը։ Հունիսի 2-ից
սահմանափակվեց նաև կորիզավոր պտուղների և խաղողի, հուլիսի 3-ից`
խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90 %-ը։