00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բրիտանական սադրանք. ռուսական հետախուզությունը` Սևաստոպոլի թանգարանին հասցված հարվածի մասին

© Photo : Губернатор Севастополя Михаил Развожаев Սևաստոպոլի պաշտպանության թանգարան
Սևաստոպոլի պաշտպանության թանգարան - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինացի զինծառայողները անօդաչուներ են պատրաստել և արձակել, սակայն, ըստ ռուսական հետախուզության տվյալների, ուկրաինացիներն ամենայն հավանականությամբ տեղյակ չեն եղել հարձակման իրական նպատակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Սևաստոպոլի պաշտպանության թանգարանին հասցված հարվածը Լոնդոնի և բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մանրակրկիտ ծրագրված սադրանք է եղել։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի ծառայությունը։
Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի զինուժը հարձակվել էր մշակութային ժառանգության օբյեկտի վրա: Հարվածի հետևանքով «Սևաստոպոլի 1854-1855 թվականների պաշտպանություն» թանգարանի շենքում հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել հունիսի 11-ին:
Հրդեհը ոչնչացրել է Սևաստոպոլի համայնապատկերի կտավի ավելի քան 90%–ը
«Թռիչքային խնդիրները սպառազինության համակարգերում իրականացրել են բրիտանացի մասնագետները, որոնք հանդես են եկել որպես ռազմական խորհրդատուներ», – ասվում է ԱՀԾ–ի հաղորդագրության մեջ։
Ծառայությունը նշել է, որ Լոնդոնը ուկրաինական հակամարտությունը ընկալում է որպես ռևանշի փորձ` 19-րդ դարում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու չիրականացված ծրագրի համար։
«Թանգարանը պատմական թրիգեր է, որը բրիտանական հանրության մոտ ցավալի հիշողություններ է արթնացնում դժվարին ռազմական արշավի մասին, որը հսկայական կորուստների է հանգեցրել Բրիտանիայի բարձրագույն էլիտայի ներկայացուցիչների շրջանում։ Ուկրաինայի զինուժն ամենայն հավանականությամբ տեղյակ չի եղել Սևաստոպոլի պաշտպանության թանգարանի վրա Լոնդոնի կողմից ծրագրված հարձակման իրական նպատակի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0