00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հրդեհը ոչնչացրել է Սևաստոպոլի համայնապատկերի կտավի ավելի քան 90%–ը

© Photo : Губернатор Севастополя Михаил Развожаев Ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքները
Ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2026
Բաժանորդագրվել
Այն նյութերը, որոնք ենթակա չեն վերականգնման, կօգտահանվեն:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Սևաստոպոլի համայնապատկերի կտավի ավելի քան 90%-ը և առարկայական պլանի 99%-ը ոչնչացվել են հրդեհի հետևանքով, որը բռնկվել էր «Սևաստոպոլի պաշտպանություն 1854-1855» թանգարանի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման պատճառով: Այս մասին հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը տեղեկացրել էր, որ հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի զինուժը հարձակվել է մշակութային ժառանգության օբյեկտի վրա: Հարվածի հետևանքով «Սևաստոպոլի 1854-1855 թվականների պաշտպանություն» թանգարանի շենքում հրդեհ էր բռնկվել, որը հաջողվել էր մարել հունիսի 11-ին:
«Նախնական հաշվարկներով՝ հրդեհի հետևանքով ոչնչացել է կտավի ավելի քան 90%-ը, ինչպես նաև առարկայական պլանի ավելի քան 99%-ը։ Տեսողական զննման ընթացքում պարզվել է, որ պահպանվել են իրեր, մասնավորապես՝ թնդանոթներ և ռազմամթերք, ցուցադրության մետաղական տարրեր», – ասված է թանգարանի հաղորդագրության մեջ:
Թանգարանի աշխատակիցները ցուցանմուշների մի մասը մինչ այդ դուրս էին բերել վերականգնողական աշխատանքների ընթացքում, երբ համայնապատկերում`առարկայական հատակագծի վրա, տեղադրվել էր պաշտպանիչ կառույց: Պահպանված և հրդեհից փրկված առարկաները կօգտագործվեն առարկայական պլանի հետագա վերականգնման ժամանակ: Մնացած նյութերը, որոնք չեն վերականգնվի, կօգտահանվեն:
Լրահոս
0