https://arm.sputniknews.ru/20260706/aknkalum-enq-vor-hh-nvor-karavarutjuny-kapahvovi-haraberutjunneri-zargacumy-mishutin-104271433.html
Ակնկալում ենք, որ ՀՀ նոր կառավարությունը կապահովի հարաբերությունների զարգացումը. Միշուտին
Ակնկալում ենք, որ ՀՀ նոր կառավարությունը կապահովի հարաբերությունների զարգացումը. Միշուտին
Sputnik Արմենիա
Մոսկվայում ակնկալում են, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով: 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T16:28+0400
2026-07-06T16:28+0400
2026-07-06T16:38+0400
ռուսաստան
միխայիլ միշուստին
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104273949_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7270657cba2f3f4cfdfdbc4bcfc3f637.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», - ասել է Միշուստինը:Մոսկվայում ակնկալում են ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացում՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով։ՌԴ վարչապետի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ և ներդրողի կարգավիճակը: Միշուստինը նշել է, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն աշխատում են հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածք, Էներգետիկա, ներառյալ խաղաղ ատոմի ոլորտը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հարթակում նոր հնարավորություններ կգտնեն համատեղ նախագծերի իրականացման, արտադրությունների ստեղծման և կոոպերացիայի ընդլայնման համար:«Հատկապես կարևոր է այս գործընթացում ներգրավել մեր երկրների փոքր և միջին ձեռնարկություններին», – ասել է Միշուստինը:ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։Առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ՀՀ արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում. Փաշինյանի ելույթը ՌԴ–ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104273949_162:0:1602:1080_1920x0_80_0_0_1d3c6df987cd04c629cd612d565a4f83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Ակնկալում ենք, որ ՀՀ նոր կառավարությունը կապահովի հարաբերությունների զարգացումը. Միշուտին
16:28 06.07.2026 (Թարմացված է: 16:38 06.07.2026) Մոսկվայում ակնկալում են, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմար միջավայր ստեղծել ռուս ներդրողների գործունեության համար և ապահովի նրանց իրավունքների, օրինական շահերի պահպանումը», - ասել է Միշուստինը:
Մոսկվայում ակնկալում են ռուս-հայկական հարաբերությունների շարունակական զարգացում՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով։
ՌԴ վարչապետի խոսքով` չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը` Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ և ներդրողի կարգավիճակը: Միշուստինը նշել է, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն աշխատում են հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, տրանսպորտային ենթակառուցվածք, Էներգետիկա, ներառյալ խաղաղ ատոմի ոլորտը:
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հարթակում նոր հնարավորություններ կգտնեն համատեղ նախագծերի իրականացման, արտադրությունների ստեղծման և կոոպերացիայի ընդլայնման համար:
«Հատկապես կարևոր է այս գործընթացում ներգրավել մեր երկրների փոքր և միջին ձեռնարկություններին», – ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։
Առավոտյան
հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Եկատերինբուրգում նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։