00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խնդրահարույց հարցերի լուծման հույս ունեմ․ Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո Հայաստանը տրամադրված է ՌԴ–ի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն:
Փաշինյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար: Սա լավ առիթ է ժամացույցը ստուգելու համար:
«Վերջին շրջանում որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, և ես հույս ունեմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ ընտրություններից հետո մենք տրամադրված ենք ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ–ում մեր մասնակցությամբ, և շահագրգռված ենք, որ այն մեխանիզմները, որոնք նախատեսված են ԵԱՏՄ–ի մասին պայմանագրով, աշխատեն պլանային ռեժիմով։ Ես կարծում եմ, որ դա բխում է ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական է տրամադրված և հույս ունի քննարկել, պարզաբանել բոլոր հարցերն ու նրբությունները:

«Հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի կոնկրետ հարցեր լուծել»,– նշել է ՀՀ վարչապետը:

Նշենք, որ հանդիպումն ացկացվել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ–2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
Հիշեցնենք` մայիսի 22–ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակեց Հայաստանից Ռուսաստան ծաղկային արտադրանքի, մայիսի 30-ից` թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրումը։ Հունիսի 2-ից սահմանափակվեց նաև կորիզավոր պտուղների և խաղողի, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում արտահանման ավելի քան 90 %-ը։
Լրահոս
0