00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Միասնության թևերը» սկզբունքային անհամաձայնություն ունի ՍԴ որոշման հետ

© SputnikՍԴ նիստը
ՍԴ նիստը - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2026
Բաժանորդագրվել
Կուսակցությունը պատրաստ է գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է իր ամբողջական և սկզբունքային անհամաձայնությունը Սահմանադրական դատարանմի որոշումից հետո երկրում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց 2026 թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները և ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։
«Մենք պատրաստ ենք մեր գործուն մասնակցությունն ունենալ բոլոր այն գործընթացներում, որոնք ուղղված կլինեն ընտրությունների լեգիտիմության ճգնաժամի քաղաքական հաղթահարմանը, ընտրական արդարության վերականգնմանը և Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ու ժողովրդավարության պաշտպանությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քաղաքական ուժն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանը, քննելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները, շրջանցել է ներկայացված ծանրակշիռ փաստերը, չկատարելով իր հիմնական առաքելությունը՝ լինել Սահմանադրության պահապան և հանրային վստահության վերջին ինստիտուցիոնալ հենարան։
Նշվում է, որ հունիսի 7-ի ընտրություններին համատարած էին այնպիսի արատավոր երևույթներ, որոնք քայքայում են ժողովրդավարության ու Սահմանադրության հիմքերը։
«Այս որոշմամբ ՍԴ-ն տեր չկանգնեց Հայոց պետականության ու քաղաքացու իրավունքների պաշտպանությանը։ ՍԴ այսօրվա որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ, և որ Սահմանադրության մեջ տեղ գտած այդ պահանջն իրականում ձևականություն է, իսկ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը՝ պատրանք»։
«Միասնության թևերը» վստահ է, որ ՍԴ որոշումը նաև ծածկում է քաղաքական համակարգի արատավոր և քրոնիկ խնդիրները՝ ընտրակաշառքներով, ճնշումներով, վարչական ռեսուրսների չարաշահումներով ընտրությունների վտանգավոր պրակտիկան։ Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ երևույթները փաստացի օրինականացվում է, իսկ այդ արատավոր մեխանիզմները դառնում հանդուրժելի։
«ՍԴ այս որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և, որպես հիմք օգտագործելով, անցնելու է քաղաքական դիկտատուրայի ամրապնդմանը։ Նրանք փորձելու են սահմանադրական մեծամասնության բացակայությունը փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ գլխագողությամբ, ճնշումներով, ռեպրեսիաներով և քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ»,–նշված է տեքստում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին, որոշումը հրապարակվեց հուլիսի 4-ին։
Լրահոս
0