Էսթետիկ և օգտակար բիզնես. Վայոց Ձորի լավանդայի դաշտը նաև նկարվելու սիրահարներին է գերում
Բաժանորդագրվել
Արդեն մի քանի տարի՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում սկսել են լավանդա կամ նարդոս մշակել։ Դաշտերից մեկն էլ Վայոց Ձորի մարզում է: Sputnik Արմենիան այցելել է Աղավնաձոր գյուղի լավանդայի դաշտ՝ բացահայտելու Ֆրանսիայի այցեքարտերից մեկը դարձած մշակաբույսի գաղտնիքները։
Լավանդայի դաշտերում շքեղ լուսանկարներ ունենալու համար պետք չէ հասնել ֆրանսիական Ռիվիերա ու Պրովանս, դա կարելի է նաև Հայաստանում անել։ 2019 թ․ Տիգրան Խաչատրյանը Վայոց Ձորի մարզում՝ ծննդավայր Աղավնաձորում, որոշեց նոր մշակաբույս աճեցնել։ Լուսանկարներով տեսել էր ֆրանսիական լավանդայի դաշտերը, հիացել ու որոշել՝ նման գեղեցկություն պիտի հայրենի գյուղում էլ լինի։ Ասում է՝ թեպետ այսօր Հայաստանի տարբեր բնակավայրերում են սկսել լավանդայի դաշտեր հիմնել, բայց առաջինն ինքն էր։

Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը լավանդայի դաշտում
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանը երկարամյա զինվորական է, իսկ եթե ազատ ժամանակ ունի, ապա այն նվիրում է դաշտերում, սարերում թափառումներին՝ փնտրելով ու հավաքելով տարբեր դեղաբույսեր։ Բույսերով ու դրանց օգտակար հատկություններով հետաքրքրությունը մանկուց է։ Պատմում է՝ երբ փոքր ժամանակ անասուններին սար էր տանում, առիթն օգտագործում էր սարի վայրի բույսերը ճանաչելու, փորձելու համար։ Կարծում է՝ պապիկներից մեկի սերն ու բույսերը ճանաչելու շնորհքն իրեն է փոխանցվել։
«Պապս 55 տարեկան էր, բժիշկները սրտի լուրջ հիվանդություն են հայտնաբերում, ասում են՝ մի 6 ամիս ես ապրելու։ Պապս էլ խոտաբույսերի հանդեպ սեր ուներ, լավ ճանաչում էր դրանք, տարբեր խոտաբույսեր է օգտագործում, մահանում է 89-ին մոտ»,- ասում է Տիգրանը։

Տիգրան Խաչատրյանն իր լավանդայի դաշտում
© Sputnik
Այսօր Տիգրանը խոտաբույսերի որոշ բացառիկ տեսակներ նաև իր այգում է աճեցնում՝ առողջական գրեթե բոլոր խնդիրների լուծումը պապի պես փնտրելով բնության տված բարիքների մեջ։ Ասում է՝ շուտով 44 տարեկան կդառնա, ու եթե հաշվի՝ ամբողջ կյանքում հազիվ մի 44 հատիկ դեղահաբ ընդունած լինի։ Վստահ է, որ վայրի տարատեսակ խոտաբույսերի օգտագործման շնորհիվ էլ բարձր իմունիտետ ունի ու շատ հազվադեպ է հիվանդանում։

Հայկանուշ Կարապետյանը լավանդա է հավաքում
© Sputnik
Լավանդան գեղեցիկ ու անուշաբույր լինելուց բացի նաև օգտակար հատկություններ ունի, օգտակար է հատկապես նյարդային համակարգի համար, օգնում է պայքարել անքնության դեմ։ Դրա համար էլ այն ոչ միայն օգտագործվում է օծանելիքի, կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, այլև թեյեր ու թուրմեր են պատրաստում։

Հայկանուշ Կարապետյանը լավանդա է հավաքում
© Sputnik
Օգտակար հատկությունների թվում Տիգարնը նշում է նաև այն, որ լավանդան վանում է սողուններին, տարատեսակ միջատներին։ Օրինակ` ամռան այս շոգին, երբ Վայոց Ձորի դաշտերում հաճախ օձեր են հանդիպում, լավանդայի դաշտում նրանք չկան։ Տիգրանը կատակում է՝ անգամ մի լորտու ունեին, ինքն էլ հոտին չդիմացավ, փախավ։
«Լավանդան նաև աշխարհի ամենամեղրատու բույսերի լավագույն հնգյակում է։ Վստահ եմ՝ երբ դաշտը ընդլայնվի, գյուղացիներն իրենց փեթակներն այստեղ են բերելու, որ մեղուները լիարժեք սնվեն»,- ասում է Տիգրանը։
Լավանդայի մասին Տիգրանն առանձնահատուկ սիրով է պատմում․ այն աճեցնելու գլխավոր գաղտնիքներից մեկը հենց սերն ու հոգատարությունն են։ Հիշում է, որ 2020թ․, երբ ինքը գնաց 44-օրյայի պատերազմին մասնակցելու, նոր տնկած լավանդաներն իրենից նեղացան, նորմալ չաճեցին։

Լավանդա կամ նարդոս
© Sputnik
«Որ նոր էի սկսել լավանդան աճեցնել, գալիս էի, զրուցում էի հետները․ գյուղացիներն անցնելուց տեսնում էին, որ խոսում եմ, մտածում էին՝ երևի մարդ կա։ Գալիս էին, տեսնում՝ մարդ չկա, թփերի հետ եմ խոսում, գնում էին, տնեցիքին ասում՝ Տիգրանի գլխի հետ մի բան այն չէ»,- պատմում է նա։

Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը լավանդայի դաշտում
© Sputnik / Aram Nersesyan
Մեր երկրում նարդոսի պահանջարկը մեծ է, իր մշակածն ամբողջությամբ է սպառվում, գնում են թե՛ կոսմետիկ միջոցների արտադրության, թե՛ թեյերի համար։ Ձեռք են բերում տարբեր ընկերություններ, դեղատներ, սրճարաններ, նաև անհատներ։ Արդեն նոր սածիլներ է տեղադրել՝ նպատակ ունենալով ընդարձակել դաշտը։ Դրանից հետո նաև նպատակ ունի հատուկ սարքավորում ներմուծել՝ լավանդայի եթերայուղ ստանալու համար։ Պատրաստվում է նարդոսի այս դաշտը Վայոց Ձորի զբոսաշրջային այցեքարտերից մեկը դարձնել, որ ցանկացողները գան, լուսանկարվեն դաշտում, մասնակցեն բերքահավաքին և գնան՝ մի փունջ անուշաբույր նարդոս ձեռքներին։

1/7
© Sputnik
Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը և լավանդայի դաշտի տերը` Տիգրան Խաչատրյանը

2/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս

3/7
© Sputnik
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանը

4/7
© Sputnik
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանն իր լավանդայի դաշտում

5/7
© Sputnik
Լավանդայի դաշտ Վայոց Ձորում

6/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս

7/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս
1/7
© Sputnik
Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը և լավանդայի դաշտի տերը` Տիգրան Խաչատրյանը
2/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս
3/7
© Sputnik
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանը
4/7
© Sputnik
Ֆերմեր Տիգրան Խաչատրյանն իր լավանդայի դաշտում
5/7
© Sputnik
Լավանդայի դաշտ Վայոց Ձորում
6/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս
7/7
© Sputnik
Լավանդա կամ նարդոս
