00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՍԴ–ն դակեց Փաշինյանի պատվերը. «ՀայաՔվեն» հայտարարություն է տարածել

© Sputnik / Aram NersesyanՍահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
«ՀայաՔվեն» դատապարտում է ՍԴ–ի որոշումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը դակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗–րդը և իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում: Այս մասին հայտարարել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրական դատարանն այսօր մերժեց ընդդիմադիրների դիմումները` անփոփոխ թողնելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։
«ՀայաՔվեն» նշել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ամբողջ կազմը փաստացի նշանակված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ:
«ՍԴ–ն ուժի մեջ թողեց ԿԸՀ–ի` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հակասահմանադրական որոշումը, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում: Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց»,– ասված է հայտարարության մեջ:
«ՀայաՔվեն» ընդգծել է, որ ՍԴ–ն դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը:
««ՀայաՔվեն» խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար: Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները վաղ թե ուշ անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ»,– եզրափակել է ազգային քաղաքացիական միավորումը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկեց հունիսի 26–ին։
Լրահոս
0