https://arm.sputniknews.ru/20260704/sdi-vorvoshmamb-verjnakanapes-tapanaqar-drvec-ardaradatutjan-vra-bhk-khvosnak-104195234.html
ՍԴ–ի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարադատության վրա․ ԲՀԿ խոսնակ
ՍԴ–ի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարադատության վրա․ ԲՀԿ խոսնակ
Sputnik Արմենիա
Իվետա Տոնոյանը խոսել է իրենց ակնկալած որոշման մասին։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T18:36+0400
2026-07-04T18:36+0400
2026-07-04T18:36+0400
հայաստան
իվետա տոնոյան
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104194651_0:0:1022:576_1920x0_80_0_0_1b490950c14a9573785ffdacffd5439d.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարության և արդարադատության վրա։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104194651_76:0:892:612_1920x0_80_0_0_9ef2a7bec40242345abb2865fe9f37f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իվետա տոնոյան, սահմանադրական դատարան
հայաստան, իվետա տոնոյան, սահմանադրական դատարան
ՍԴ–ի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարադատության վրա․ ԲՀԿ խոսնակ
Իվետա Տոնոյանը խոսել է իրենց ակնկալած որոշման մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշմամբ վերջնականապես տապանաքար դրվեց արդարության և արդարադատության վրա։ Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Քիչ առաջ ՍԴ–ն
հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։
«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են․․․ Էլ չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- ասաց ԲՀԿ խոսնակը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։