https://arm.sputniknews.ru/20260704/pajtjun-baqvi-bnakeli-shenqeric-mekum-derahas-e-mahacel-104184948.html
Պայթյուն Բաքվի բնակելի շենքերից մեկում. դեռահաս է մահացել
Պայթյուն Բաքվի բնակելի շենքերից մեկում. դեռահաս է մահացել
Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով 4 մարդ այրվածքներ և վնասվածքներ են ստացել, 3-ը վերակենդանացման բաժանմունքում են։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T14:25+0400
2026-07-04T14:25+0400
2026-07-04T14:33+0400
ադրբեջան
բաքու
պայթյուն
անչափահաս
մահ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104184349_0:0:1281:720_1920x0_80_0_0_b844047bef1afbee2ceaa3caf98aead3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։Երկհարկանի շենքի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է երկու սենյակում` 50 քառակուսի մետր տարածքով։ Հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են 16-ամյա դեռահասի դի։Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել։ Ջերմային այրվածքներով երկու կին և մեկ տղամարդ տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Նրանց վիճակը ծանր է։Պայթյունի պահին շենքի մոտ մի կին է եղել, նա ևս տուժել է, վիճակը կայուն է։Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։Պայթյուն Դամասկոսում. մահացածներ ու տուժածներ կան
ադրբեջան
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ադրբեջանում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Sputnik Արմենիա
Ադրբեջանում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել
2026-07-04T14:25+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104184349_0:0:961:720_1920x0_80_0_0_0134b56424d47438a6484cd9f7ab166d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, բաքու, պայթյուն, անչափահաս, մահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ադրբեջան, բաքու, պայթյուն, անչափահաս, մահ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պայթյուն Բաքվի բնակելի շենքերից մեկում. դեռահաս է մահացել
14:25 04.07.2026 (Թարմացված է: 14:33 04.07.2026) Պայթյունի հետևանքով 4 մարդ այրվածքներ և վնասվածքներ են ստացել, 3-ը վերակենդանացման բաժանմունքում են։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով դեռահաս է մահացել։ Լուրը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երկհարկանի շենքի առաջին հարկում տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Կրակը տարածվել է երկու սենյակում` 50 քառակուսի մետր տարածքով։ Հրդեհը մարելուց հետո փրկարարները հայտնաբերել են 16-ամյա դեռահասի դի։
Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել։ Ջերմային այրվածքներով երկու կին և մեկ տղամարդ տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն։
Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Նրանց վիճակը ծանր է։
Պայթյունի պահին շենքի մոտ մի կին է եղել, նա ևս տուժել է, վիճակը կայուն է։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։