00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խնդիրը մաքսատուրքերը չեն. տնտեսագետը` Հայաստանից ԵՄ արտահանման խոչընդոտների մասին

© Photo : Social media of AMBERD Research CenterԱննա Փախլյան
Աննա Փախլյան - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
Ժամանակին G++ համակարգով ՀՀ–ի ավելի քան 6000 անուն ապրանքներ ազատված էին մաքսատուրքերից, բայց այդ ցանկից միայն աննշան քանակի ապրանք է գնացել ԵՄ շուկա։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Դեպի Եվրամիություն արտահանումների հարցում իրական խնդիրը ոչ թե մաքսատուրքերն են, այլ տեխնիկական կանոնակարգերն ու լոգիստիկան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանը։
Ինչպես հայտնի է, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հուլիսի 2–ին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ առաջիկայում 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել առևտուրը»։ Նա նշել է, որ ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն։ Լյայենը նաև նշել է, որ Հայաստանին առաջարկել են ստեղծել ինքնավար առևտրային միջոցներ, որոնք պետք է օգնեն ազատականացնել Հայաստանի արտահանումները դեպի ԵՄ։ Նրա խոսքով` դա նշանակում է, Հայաստանի առևտրի մոտ 80 տոկոսը Եվրամիության հետ առայժմ կլինի մաքսատուրքերից ազատ:
Տնտեսագետ Աննա Փախլյանը հիշեցնում է, որ կառավարության 2020 թվականի որոշմամբ` 2025թ.–ի փետրվարի 1-ից մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ԵՄ շուկա արտահանելու դեպքում ներմուծման երկրում գանձված մաքսատուրքերը ենթակա են փոխհատուցման։
«Այսինքն՝ կառավարությունն ինքնին արդեն իսկ մաքսատուրքերի փոխհատուցման ծրագիր իրականացնում է։ Եվ այս տեսակետից նոր առավելություն, արտոնություն կարծես թե չի տրվել»,– նկատում է Փախլյանը։
Դեպի ԵՄ արտահանումների իրական խոչընդոտը, Աննա Փախլյանի խոսքով, տեխնիկական խնդիրներն են ու ենթակառուցվածքների վիճակը։
«Երկար ճանապարհը` հատկապես շուտ փչացող ապրանքների համար, առաջացնում է մատակարարման սառը շղթայի խնդիրներ, երբ պահանջվում է մթերքի նախնական սառեցում, սառնարանային պահեստներ, ջերմաստիճանի անընդհատ վերահսկում և սառնարան կոնտեյներների միջոցով արտահանման կազմակերպում։ Նմանատիպ ենթակառուցվածքները Հայաստանում դեռևս բավարար չափով զարգացած չեն»,– նշում է մասնագետը։
Ինչ վերաբերում է ԵՄ կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջներին` Փախլյանը նկատում է, որ հատկապես գյուղմթերքի արտահանման շուկայում դրանք լուրջ խոչընդոտ են մի շարք երկրների համար դեպի ԵՄ շուկա դուրս գալու ճանապարհին։ Խոսքը, մասնավորապես, արտադրական շղթայի հետագծելիության պահանջի մասին է։
«Սա նշանակում է, որ արտադրանքի շարժի և դրա հետ կապված բոլոր կարևոր տվյալները պետք է փաստաթղթավորված, գրանցված լինեն` արտադրությունից մինչև վերջնական սպառող։ Ոչ միայն լաբորատոր սերտիֆիկացված, այլ էլեկտրոնային համակարգում գրանցված պետք է լինի ամբողջ շղթան` սկսած ֆերմերից հասնելու ամսաթվից, օրվանից, հումքից, տեխնոլոգիական գործընթացներից, որպեսզի ներմուծողը ցանկացած պահի բացելով համակարգը` տեսնի, թե տվյալ արտադրանքը ինչպես է արտադրվել, ինչ հողատարածքում է ցանվել, երբ է բերքը հավաքվել, փաթեթավորման համար ինչ նյութեր են օգտագործվել և այլն»,– ԵՄ–ի սահմանած պահանջներն է ներկայացնում մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ արձանագրում է, որ հայաստանյան նույնիսկ խոշոր գյուղմթերք արտադրողները հազիվ թե կարողանան ապահովել այդ պահանջները, հետևաբար, նույնիսկ մաքսատուրքերի արտոնության պայմաններում Հայաստանում արտադրված ամբողջ գյուղմթերը չի կարող արտահանվել ԵՄ։
Նույն` հետագծելիության պահանջը, ի դեպ, գործում է նաև խմիչքների դեպքում։ Բացի այդ, Եվրոպայում լուրջ մրցակցություն կա այս ոլորտում, նաև առկա է հայկական կոնյակի անվան հետ կապված խնդիրը, ինչը էլ ավելի է դժվարացնում հայկական խմիչքների արտահանումը դեպի նոր շուկաներ։
Որպես ապացույց Աննա Փախլյանը հիշեցնում է, որ ժամանակին G++ համակարգով ՀՀ–ի ավելի քան 6000 անուն ապրանքներ ազատված էին մաքսատուրքերից, բայց այդ ցանկից միայն աննշան քանակի ապրանք է գնացել ԵՄ շուկա։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2–ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԵՄ–ում հայկական արտադրանքի անմաքս արտահանման մասին որոշումն ուժի մեջ մտնելու համար ժամանակ կպահանջվի, և զգուշացրել էր, որ ներմուծման համար անհրաժեշտ ընթացակարգերը Եվրամիությունը հատուկ Հայաստանի համար չի փոխելու:
Լրահոս
0