https://arm.sputniknews.ru/20260704/hulisi-5in-yndaraj-ardzanagrvec-hhum-chka-sahmanadrakan-ardaradatutjun-vardevanjan-104195377.html
Հուլիսի 5–ին ընդառաջ արձանագրվեց` ՀՀ–ում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան
Հուլիսի 5–ին ընդառաջ արձանագրվեց` ՀՀ–ում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ՍԴ–ի որոշման մասին հայտարարություն կանի։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T18:38+0400
2026-07-04T18:38+0400
2026-07-04T18:52+0400
հայաստան
արամ վարդևանյան
սահմանադրական դատարան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104195621_0:0:1920:1080_1920x0_80_0_0_be15102b5b45874bb6c631c80a64d87b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդ նմանատիպ որոշումներից տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով` այն կայացվեց 2026 թ. հուլիսի 4–ին` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։Քիչ առաջ ՍԴ–ն հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։Այն, որ իրենց արձանագրած ընտրական խախտումներն իրավական առումով ամրագրվեցին, սակայն արդարության պահանջի բավարարման արդյունք չտվեց, ըստ Վարդևանյանի, դա խոսում է ՀՀ–ում համակարգային խնդիրների մասին։Լրագրողները հարցրին` արդյոք քաղաքական ազդեցություն եղել է ՍԴ–ի վրա։«Բարձր դատարանի դատավորներից մեկի հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,– պատասխանեց Վարդևանյանը։Նա ընդգծեց` պայմանական հավանականությունը, որ բարձր դատարանը կունենար այդ քաջությունը` անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, շատ նվազ մակարդակի էր։Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ՍԴ–ի որոշման մասին հայտարարություն կանի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104195621_80:0:1520:1080_1920x0_80_0_0_b581714f867100b383fc0535b06f0c51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, արամ վարդևանյան, սահմանադրական դատարան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հուլիսի 5–ին ընդառաջ արձանագրվեց` ՀՀ–ում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան
18:38 04.07.2026 (Թարմացված է: 18:52 04.07.2026) «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ՍԴ–ի որոշման մասին հայտարարություն կանի։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը նախորդ նմանատիպ որոշումներից տարբերվում է մեկ կարևոր հանգամանքով` այն կայացվեց 2026 թ. հուլիսի 4–ին` ՀՀ Սահմանադրության օրվան ընդառաջ։ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Քիչ առաջ ՍԴ–ն
հրապարակեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը` հայտնելով, որ որոշել է ԿԸՀ որոշումը թողնել ուժի մեջ։
«Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ ՀՀ–ում կա Սահմանադրություն ու Սահմանադրական դատարան, սակայն չկա սահմանադրականություն և սահմանադրական արդարադատություն, որի համար առաջնայինը ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց»,– ասաց Վարդևանյանը։
Այն, որ իրենց արձանագրած ընտրական խախտումներն իրավական առումով ամրագրվեցին, սակայն արդարության պահանջի բավարարման արդյունք չտվեց, ըստ Վարդևանյանի, դա խոսում է ՀՀ–ում համակարգային խնդիրների մասին։
Լրագրողները հարցրին` արդյոք քաղաքական ազդեցություն եղել է ՍԴ–ի վրա։
«Բարձր դատարանի դատավորներից մեկի հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,– պատասխանեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց` պայմանական հավանականությունը, որ բարձր դատարանը կունենար այդ քաջությունը` անվավեր ճանաչելու ընտրության արդյունքները, շատ նվազ մակարդակի էր։
«Արդյոք 2–րդ փուլի հնարավորության քաջությունը կունենա՞ր, հավանականությունը մի փոքր ավելի բարձր էր։ Մանդատների բաշխման հետ կապված հարցը նույնիսկ ԿԸՀ–ի համար ակնհայտ էր։ Այսինքն` հանձնաժողովի ցանկացած անդամ գիտակցում է, որ այս հարցի հետ կապված վաղ թե ուշ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ»,– հայտարարեց քաղաքական ուժի ներկայացուցիչը։
Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն առաջիկայում ՍԴ–ի որոշման մասին հայտարարություն կանի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։