00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՕՊ–ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչող ավելի քան 200 ԱԹՍ–ի գրոհ է հետ մղել․ Սոբյանին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՍերգեյ Սոբյանին
Սերգեյ Սոբյանին - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2026
Բաժանորդագրվել
ՀՕՊ ուժերը մայրաքաղաքի մոտ 62 ԱԹՍ են ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik․ Վերջին օրերին Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 200 անօդաչու թռչող սարք է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս» հարթակում։
Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը դրանց մեծ մասը չեզոքացրել են մարզի մատույցներում, իսկ 62-ը` մայրաքաղաքին մոտենալիս։
Գիշերը «Ժուկովսկի», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, որոնք հանվել են Մոսկվայի ժամանակով 7:00-ի սահմաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0