https://arm.sputniknews.ru/20260704/erevani-grete-bvolvor-varchakan-shrjanneri-ghekavarnery-kpvokhven-hraparak-104171608.html
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի` առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։ 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T09:59+0400
2026-07-04T09:59+0400
2026-07-04T10:11+0400
հայաստան
երևան
պաշտոնանկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104171721_0:123:3203:1925_1920x0_80_0_0_7cfca9f5eddec7fdd20e28698d459645.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պաշտոնանկ են արվելու Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրին։Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճառով ընտրությունների գիշերը, չսպասելով ԿԸՀ–ի` քվեարկության արդյունքների մասին թվերին, Երևանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձևավորելու։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104171721_237:0:2968:2048_1920x0_80_0_0_4e7909ceb6c8bf00b033b9976aebd58a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, պաշտոնանկություն
հայաստան, երևան, պաշտոնանկություն
Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն. «Հրապարակ»
09:59 04.07.2026 (Թարմացված է: 10:11 04.07.2026) Ըստ թերթի` առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պաշտոնանկ են արվելու Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների ղեկավարները։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը` հղում անելով իր աղբյուրին։
«Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաև Երեւանի վարչական շրջանները։ Առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։ Բանն այն է, որ եթե ՔՊ թվանկարչությունը հանվի, ապա իրականում մայրաքաղաքում ՔՊ-ի համար բավականին տխուր պատկեր է գրանցվել, և դա շատ լավ գիտի իշխանությունը»,– գրում է պարբերականը։
Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատճառով ընտրությունների գիշերը, չսպասելով ԿԸՀ–ի` քվեարկության արդյունքների մասին թվերին, Երևանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձևավորելու։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին, որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին։