00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մակունցը հրաժարվել է ԱԺ խոսնակի պաշտոնից. ի՞նչ պաշտոնի է համաձայնել

© Sputnik / Aram NersesyanԼիլիթ Մակունցը
Լիլիթ Մակունցը - Sputnik Արմենիա, 1920, 03.07.2026
Լիլիթ Մակունցը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը հրաժարվել է ԱԺ-ում բարձր պաշտոններ զբաղեցնելու առաջարկներից: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանն ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից: Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Մակունցը խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի»,- հայտնում է թերթը։
Ըստ պարբերականի՝ ՔՊ-ում նաև խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի: Նշվում է, որ կուսակցությունում հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի:
Թերթը գրում է՝ կուսակցությունում ենթադրում են, որ Փաշինյանը Մանավազյանի միջոցով որոշել է կամակատար ունենալ, որպեսզի անձամբ ղեկավարի խմբակցությունը։
Հավելենք, որ Արուսյակ Մանավազյանը նախկինում Փաշինյանի ընտանիքիքն պատկանող «Հայկական ժամանակի» հաշվապահն էր։
Հիշեցնենք` երեկ ՔՊ վարչության նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։
Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։
Լրահոս
0