https://arm.sputniknews.ru/20260702/azh-qaghaqaciakan-pajmanagir-khmbakcutjan-ghekavari-teknatsu-e-yntrvel-arusjak-manavazjany-104108209.html
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցրեց` որևէ կարծիք որևէ թեկնածության վերաբերյալ չի հայտնել, քննարկումներին էլ միայն լսողի դերում է եղել 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T19:59+0400
2026-07-02T19:59+0400
2026-07-02T20:29+0400
հայաստան
արուսյակ մանավազյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998736_0:0:1601:901_1920x0_80_0_0_4090c1246ab04c1fa3a7a6eede60c79b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՔՊ վարչության նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։ Նիստից հետո այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։Նա վստահեցրեց` որևէ կարծիք որևէ թեկնածության վերաբերյալ չի հայտնել, քննարկումներին էլ միայն լսողի դերում է եղել, չի մասնակցել։ Փաշինյանը պնդեց, թե բոլոր առաջարկներին հետևել է դեմքի նույն արտահայտությամբ, կուսակիցներն իրենից զրո ազդակ են ստացել։Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն այժմ Հայկ Կոնջորյանն է։Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998736_35:0:1458:1067_1920x0_80_0_0_aa0e063009321b54c5e0d9f94c73d55f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արուսյակ մանավազյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հայաստան, արուսյակ մանավազյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը
19:59 02.07.2026 (Թարմացված է: 20:29 02.07.2026) Փաշինյանը վստահեցրեց` որևէ կարծիք որևէ թեկնածության վերաբերյալ չի հայտնել, քննարկումներին էլ միայն լսողի դերում է եղել
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՔՊ վարչության նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։ Նիստից հետո այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։
«Փակ, գաղտնի քվեարկության ընթացքում է Արուսյակ Մանավազյանն ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու»,– ասաց Փաշինյանը` բացառելով, որ ինքն ազդեցություն է ունենում քվեարկության արդյունքների վրա։
Նա վստահեցրեց` որևէ կարծիք որևէ թեկնածության վերաբերյալ չի հայտնել, քննարկումներին էլ միայն լսողի դերում է եղել, չի մասնակցել։ Փաշինյանը պնդեց, թե բոլոր առաջարկներին հետևել է դեմքի նույն արտահայտությամբ, կուսակիցներն իրենից զրո ազդակ են ստացել։
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն այժմ Հայկ Կոնջորյանն է։
Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝
Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։