https://arm.sputniknews.ru/20260703/ktankanan-tskhakhvoty-alkvohvoly-dizvareliqy-benziny-azhn-bardzracrec-akcizajin-harky-104104718.html
Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ–ն բարձրացրեց ակցիզային հարկը
Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ–ն բարձրացրեց ակցիզային հարկը
Sputnik Արմենիա
33 տոկոսով կնվազի մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T13:10+0400
2026-07-03T13:10+0400
2026-07-03T13:13+0400
հարկեր
ակցիզ
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
գնաճ
ծխախոտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40708690_0:33:1600:934_1920x0_80_0_0_d6ab15252eb3de1a3badc30dec76bd5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ակցիզային հարկը կբարձրացվի։ Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվեց 2–րդ ընթերցմամբ։Նշենք, որ փոփոխությունների արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:Ինչի՞ համար են ակցիզային հարկի բարձրացման որոշում կայացրել. պարզաբանում է նախարարըՀիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 25 և 20 տոկոսով, նարգիլեինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 30–ական տոկոսով։Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։Ակցիզային հարկի բարձրացումը բերելու է շղթայական գնաճի. Նաիրի Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/08/40708690_81:0:1505:1068_1920x0_80_0_0_d0f9dbf71e7203198a146980782b3ba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարկեր, ակցիզ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, գնաճ, ծխախոտ
հարկեր, ակցիզ, աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, գնաճ, ծխախոտ
Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. ԱԺ–ն բարձրացրեց ակցիզային հարկը
13:10 03.07.2026 (Թարմացված է: 13:13 03.07.2026) 33 տոկոսով կնվազի մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ակցիզային հարկը կբարձրացվի։ Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագիծը 63 կողմ ձայնով հաստատվեց 2–րդ ընթերցմամբ։
Նշենք, որ փոփոխությունների արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 25 և 20 տոկոսով, նարգիլեինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին` 30–ական տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։