https://arm.sputniknews.ru/20260615/inchi-hamar-en-akcizajin-harki-bardzracman-vorvoshum-kajacrel-parzabanum-e-nakharary--103516730.html
Ինչի՞ համար են ակցիզային հարկի բարձրացման որոշում կայացրել. պարզաբանում է նախարարը
Ինչի՞ համար են ակցիզային հարկի բարձրացման որոշում կայացրել. պարզաբանում է նախարարը
Sputnik Արմենիա
Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ պետք է նոր պլան ներկայացնեին, քանի որ գործողն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ 15.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-15T14:02+0400
2026-06-15T14:02+0400
2026-06-15T14:02+0400
ակցիզ
հարկեր
հհ ֆինանսների նախարարություն
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95387764_0:45:1500:889_1920x0_80_0_0_ce4684a31258883627434dcfe7a00dc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կառավարության որոշման մեջ կատարված ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նշենք, որ հունիսի 11-ին կառավարությունը ընթացք տվեց օրենսդրական մի նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը: Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95387764_103:0:1436:1000_1920x0_80_0_0_f76a89d1ff318eec327b78b070e4953e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ակցիզ, հարկեր, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան
ակցիզ, հարկեր, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան
Ինչի՞ համար են ակցիզային հարկի բարձրացման որոշում կայացրել. պարզաբանում է նախարարը
Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ պետք է նոր պլան ներկայացնեին, քանի որ գործողն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Կառավարության որոշման մեջ կատարված ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ հունիսի 11-ին կառավարությունը ընթացք տվեց օրենսդրական մի նախաձեռնության, որով առաջարկվում է վերանայել և բարձրացնել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Արդյունքում կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը:
«Մենք մի քանի տարի առաջ ներկայացրել էինք ակցիզային հարկի փոփոխությունների պլան, որն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Պետք է նոր պլան ներկայացնեինք, որը կվերաբերի 2027 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակահատվածին։ Հիմնական մասով, ակցիզային հարկի փոփոխությունները վերաբերում են գնաճի ճշգրտումներին։ Այսինքն, մենք 3 ապրանքատեսակի վերաբերյալ ճշգրտել ենք` 3 տոկոսով բարձրանում է, ոչ մի փոփոխություն չի լինում։ Մենք որոշ ապրանքատեսակների մասով նվազեցումներ ունենք` մրգօղիների, կոնյակի»,– ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Նախատեսվում է ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի 30 տոկոսով, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոսով, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոսով, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոսով։
Մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված՝ մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նախատեսվում է նվազեցնել 33 տոկոսով։