https://arm.sputniknews.ru/20260703/azh-patgamavvornery-erdman-nvor-teqst-unen-104094363.html
ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
Sputnik Արմենիա
«Համազգային նպատակների» և «հայրենիքի հզորացման» մասին ձևակերպումները փոխվեցին «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով: 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T13:26+0400
2026-07-03T13:26+0400
2026-07-03T13:26+0400
երդում
պատգամավոր
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925229_0:167:1600:1067_1920x0_80_0_0_6dd67fc616c232bb85e980d95da4873e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նոր խորհրդարանի պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։Նշենք, որ վերոնշալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925229_177:0:1600:1067_1920x0_80_0_0_340366438ee1a4ed274b7827a5d5a096.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երդում, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
երդում, պատգամավոր, աժ (ազգային ժողով)
ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
«Համազգային նպատակների» և «հայրենիքի հզորացման» մասին ձևակերպումները փոխվեցին «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Նոր խորհրդարանի պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:
Երդման տեքստում ավելացել է՝ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):
Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։
Նշենք, որ վերոնշալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: