00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ հանձնաժողովում հավանության է արժանացել պատգամավորների երդման նոր տեքստի նախագիծը

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Օրինագիծը մշակել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ազգային ժողովի պատգամավորների երդման մեջ համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով: Այս մասին ասվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում։
Նախագիծը հավանության է արժանացել այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում և կընդգրկվի լիագումար նիստի օրակարգում:
Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Ջուլհակյանի խոսքով՝ տվյալ փոփոխություններն առաջարկվել են, քանի որ ցանկացած ժողովրդի համազգային նպատակները հանգում են պետություն ձեռք բերելուն և դրանից հետո անբաժան են պետական շահերից, ինչն էլ պետք է ընդգծել երդման մեջ՝ հիշատակելով Հայաստանի Հանրապետությունը:
Առաջարկվում է երդման տեքստում ավելացնել, որ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):
Երդումն առաջարկվում է ավարտել հետևյալ բառերով. «Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Ինչպես նիստում հայտարարել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, կառավարությունում այդ մոտեցումը ճիշտ են համարում և շուտով խորհրդարան կներկայացնեն կառավարության անդամների երդման տեքստի նմանատիպ փոփոխությունները (համաձայն «Կառավարության կազմի և կառուցվածքի մասին» օրենքի):
Ազգային բառը փոխեցին, հիմա էլ համազգայինի դեմ են կռվում. Շարմազանովը` երդման տեքստի մասին
Լրահոս
0