https://arm.sputniknews.ru/20260703/ashvotjani-gvortsvov-qaghaqakan-vorvoshumy-pvokhancvel-e-dataranin-tigran-abrahamjan-104124861.html
Աշոտյանի գործով քաղաքական որոշումը փոխանցվել է դատարանին. Տիգրան Աբրահամյան
Աշոտյանի գործով քաղաքական որոշումը փոխանցվել է դատարանին. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանի խոսքով` հանգամանքները, որոնք դրված են Արմեն Աշոտյանին վերագրվող հանցանքում, գոյություն չունեն և որևէ առնչություն չունեն նրա հետ։ 03.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-03T11:49+0400
2026-07-03T11:49+0400
2026-07-03T12:55+0400
հայաստան
տիգրան աբրահամյան
արմեն աշոտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104131895_0:0:1601:901_1920x0_80_0_0_9a3fc6b09f5204c165ad802e134f5fbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ կապված կա քաղաքական որոշում, որն էլ փոխանցվել է դատարանին։ Նա իր տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցումԱռավոտյան հայտնի դարձավ, որ Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվել է։Աբրահամյանը դատարանի որոշումից զարմացած չէ։ Նա դատարանը փաշինյանական որակեց և հայտարարեց, թե այս պարագայում որևէ սպասում ունենալ չէին կարող։Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:Աշոտյանը կալանավորվեց հունիսի 5-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104131895_37:0:1461:1068_1920x0_80_0_0_c542a425919fb055549a2bd693067c39.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան աբրահամյան, արմեն աշոտյան
հայաստան, տիգրան աբրահամյան, արմեն աշոտյան
Աշոտյանի գործով քաղաքական որոշումը փոխանցվել է դատարանին. Տիգրան Աբրահամյան
11:49 03.07.2026 (Թարմացված է: 12:55 03.07.2026) Տիգրան Աբրահամյանի խոսքով` հանգամանքները, որոնք դրված են Արմեն Աշոտյանին վերագրվող հանցանքում, գոյություն չունեն և որևէ առնչություն չունեն նրա հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ կապված կա քաղաքական որոշում, որն էլ փոխանցվել է դատարանին։ Նա իր տեսակետը հայտնեց լրագրողների հետ զրույցում
Առավոտյան
հայտնի դարձավ, որ Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվել է։
Աբրահամյանը դատարանի որոշումից զարմացած չէ։ Նա դատարանը փաշինյանական որակեց և հայտարարեց, թե այս պարագայում որևէ սպասում ունենալ չէին կարող։
«Բոլոր այն հանգամանքները, որոնք դրված են Արմեն Աշոտյանին վերագրվող հանցանքում, որևէ ձևով գոյություն չունեն, որևէ առնչություն չունեն նրա հետ։ Միակ բանը, որը բանական մարդու մտքով անցնում է, դա այն է, որ այդ պահին իշխանությանը պետք է եղել, որ Արմենին զրկեն ազատությունից և Արմենին զրկել են ազատությունից, մնացած մասով այս գործի հետ կապված որևէ խոսելու բան պարզապես գոյություն չունի։ Նույնիսկ դատական նիստերում, անկախ նրանից, թե փաստաբանները որքանով հիմնավորված, փաստարկված են ներկայացնում, և զուգահեռ որքանով աղքատիկ են և գոյություն չունեցող են քննչական մարմինների կողմից ներկայացվող մեղադրանքները, միևնույնն է, դատարանը հաշվի չի առնում»,– ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն
ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։
ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Մասնավորապես ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:
Աշոտյանը
կալանավորվեց հունիսի 5-ին։