00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգությանը. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` էներգիայի կուտակման ժամանակակից կայանների կառուցումը թույլ կտա լիարժեք և արդյունավետ կառավարել ու կուտակել վերականգնվող էներգետիկ ռեսուրսները։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման գծերի (ԷԼԳ) կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ ասուլիսին։
«Այս համատեքստում Եվրոպական միության աջակցության հնարավորություններն ու տարածաշրջանային նոր հեռանկարները դարձել են ակտիվ քննարկման առարկա՝ կապված ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործման հետ։ Տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ, առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Սա ենթադրում է նաև հարևան երկրների, այդ թվում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի ու կցորդիչների կառուցում, ինչը ի կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը , այնպես էլ կանաչ էներգիային անցմանը»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ նախորդ օրը Բաքու կատարած այցի ընթացքում ֆոն դեր Լյայենը հայտնել էր, որ ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասի տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանը։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանի համար էներգետիկայի բնագավառում ռազմավարական առաջնահերթություն է համարվում էներգիայի կուտակման ժամանակակից կայանների կառուցումը։ Ըստ նրա` դա թույլ կտա լիարժեք և արդյունավետ կերպով կառավարել ու կուտակել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էլեկտրաէներգիան։ Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության աջակցությունը։
Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լյայենի շնորհակալություն հայտնեց ԵՄ–ի կողմից տրամադրված 52 մլն եվրո բյուջետային աջակցության համար։
Լրահոս
0