00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շուրջ 100 երկրի ներկայացուցիչներ կժամանեն Իրան՝ Ալի Խամենեիին հրաժեշտ տալու. ԱԳՆ

© Photo : IRNAԹեհրանի բնակիչներ
Թեհրանի բնակիչներ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունները հրաժեշտի արարողությանը կմիանան օրվա երկրորդ կեսին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ ներկա կլինեն Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը: Տեղեկությունը հայտնում է IRIB-ը` հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։
Հուլիսի 3-ի առավոտյան տեղի կունենա հրաժեշտի արարողություն ժողովրդի մասնակցությամբ, իսկ օրվա երկրորդ կեսին կմիանան օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունները:
Ինչպես նշել են Իրանի ԱԳՆ-ում, հյուրերի թվում կլինեն պետությունների ղեկավարներ, խորհրդարանների խոսնակներ, արտաքին գործերի նախարարներ, կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչներ:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկա կլինի Խամենեիի հուղարկավորության արարողությանը:
Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
Լրահոս
0