00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շինծու գործ է. զինակից ընկերը պատմում է ձերբակալված գնդապետ Էդիկ Մալոյանի մասին

© Photo : The First ChannelԷդիկ Մալոյանը զինակից ընկերների հետ
Էդիկ Մալոյանը զինակից ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Նախկին զինծառայողը նշում է, որ Էդիկ Մալոյանը 2020 թվականի պատերազմում եղել է Մարտակերտի զորամասի հրամանատարի տեղակալը ու ամբողջ պատերազմի ընթացքում մասնակցել է գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գնդապետ Էդիկ Մալոյանը չէր կարող կապ ունենալ իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս պնդումն արեց նախկին զինվորական Արման Պետրոսյանը։
Առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Նրան մեղադրում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որը գնդապետ Էդիկ Մալոյանն այն զինվորականն է, որը հետ է բերել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի դիրքը, ինչի համար էլ արժանացել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի։
«Էդիկ Մալոյանն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Արցախի Հանրապետությունում` Մարտակերտ քաղաքում։ Նա ծառայել է 5-րդ պաշտպանական շրջանում։ Ուրֆանյանի և Աբաջյանի դիրքը հետ բերելուց բացի, նա մի քանի ադրբեջանցի զինծառայողի մարմին պահել է ու վերադարձրել միայն այն ժամանակ, երբ իրենք էլ հայկական կողմին են տվել դաժանաբար սպանված Քյարամ Սլոյանի գլուխը։ 2020 թվականի պատերազմում եղել է Մարտակերտի զորամասի հրամանատարի տեղակալը ու ողջ պատերազմի ընթացքում մասնակցել է գործողություններին»,– ասաց Պետրոսյանը։
Նա նշեց` Մալոյանը նաև ծառայել է Հատուկ նշանակության վարչությունում, եղել է վարչության պետի տեղակալը։ Արցախի Հանրապետությունից Մալոյանն ու Պետրոսյանը դուրս են եկել 2023 թվականին` սեպտեմբերյան դեպքերից հետո։
Նախկին զինվորականը շեշտեց` Մալոյանը չի կարող կապ ունենալ առաջադրված մեղադրանքի հետ, շինծու գործ է, քաղաքական հետապնդումների հերթական դրսևորում։
Հիշեցնենք, որ Մալոյանին բանակից հեռացրել են 2020 թ․ պատերազմից հետո` 2021 թվականին։ Պատճառը եղել է այն, որ սահմանազատման ժամանակ Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծել է ադրբեջանցի հրամանատարին, քանի որ վերջինն էլ անհարգալից է վարվել հայ զինվորի նկատմամբ։
Լրահոս
0