00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայտնի է՝ ինչի մեջ է մեղադրվում Էդիկ Մալոյանը

© Photo : The First ChannelԷդիկ Մալոյան
Էդիկ  Մալոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գնդապետ Էդիկ Մալոյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ գնդապետ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։
Էդիկ Մալոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռ.Ջ.-ի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։
Լրահոս
0