00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Սենց կարևոր օրինագիծը բերել եք վերջին նիստի՞ն». ԱԺ-ում ԸՕ փոփոխությունների հարցն է

Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այս նախագիծը նորմալ հանրային քննարկում չի անցել։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ անելու հանրային որևէ պահանջ չկա։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԱԺ–ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` ՀՀ–ում մեկ տարում 183 օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։
Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը նորմալ հանրային քննարկում չի անցել, իսկ այն քննարկումները, որոնք եղել են, իշխանության ներկայացուցիչները մշտապես ասում էին, թե այս կամ այն հարցի պատասխանը կլինի շուտով կամ դեռ պարզ չէ։
«ԱԺ–ում նման կարևորության հարց բերել հրատապ ընթացակարգով և ակնկալել, որ բոլոր մանրամասներով կքննարկվի, դա առնվազն աբսուրդ է։ Նաև` այդպես էլ չհասկացա օրենսդրական այս փոփոխությունների հանրային պահանջն ինչպե՞ս ձևավորվեց և ո՞րն է իշխանության համար հանրային պահանջի չափման միավորը` ինչ–որ քանակություն է, որակական կազմ է, թե՞ սոցիոլոգիական հարցում եք արել։ Նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում չկա»,– հայտարարեց Մինասյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ևս բարկացրել է հրատապության ռեժիմով նախագծի քննարկումը։
«Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք. սենց կարևոր օրինագիծը բերել եք 8-րդ գումարման վերջին նիստի՞ն»,– հայտարարեց նա։
Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում, անդրադառնալով հանրային քննարկման հարցին, հայտարարեց, որ պատգամավորական նախաձեռնությունների դեպքում պարտադիր պահանջ չէ այդ նախագծերը հրապարակել e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Հետևաբար, նախագծի հեղինակներն իրենք են որոշում` ինչպիսի հանրային քննարկման ներկայացնեն այն։ Անկախ խմբակցության պատկանելիությունից` եթե անգամ երկու պատգամավոր է ներկա այդ հանրային քննարկմանը, ապա դա բավարար է, որպեսզի դիտարկենք հանրային քննարկման իրականացումը»,– ընդգծեց նախարարը։
Նշենք, որ ԸՕ փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Այսօրվա արտահերթ նիստը գումարվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում` «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Լրահոս
0