Պետք է 183 օր լինեն ՀՀ–ում` ընտրությանը մասնակցելու համար. ընդդիմադրի պատգամավորը դեմ է
16:09 01.07.2026 (Թարմացված է: 16:22 01.07.2026)

Ընտրություններ ՀՀ–ում. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Նախագծով քաղաքացիների համար կսահմանվեն նաև բացառություններ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ընտրական օրենսգրքում առաջարկվող նախագծի փոփոխությամբ ՀՀ–ում մեկ տարում 183 օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։ ՀՀ ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ներկայացրեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագիծը։
«Այս նախագծերի փաթեթով առաջարկվում է ընտրությունների և հանրաքվեների մասնակցելու համար սահմանել նաև քվեարկության կամ հանրաքվեի օրվա նախորդող 48-րդ օրվա դրությամբ, իսկ ԱԺ արտահերթ ընտրությունների կամ նոր քվեարկության դեպքում 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 365 օրվա ընթացքում ՀՀ–ում փաստացի 183 և ավելի օր գտնվելու պահանջը։ Բացառություն սահմանել այն դեպքերում, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայությունների մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելով կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությամբ»,– ասաց ՔՊ–ական պատգամավորը։
Նրա խոսքով` այս նախագծի հիմնական նպատակը հանդիսանում է այն, որ ընտրություններին և հանրաքվեին մասնակցելու պարագայում կարևորվի քաղաքացիության ուժով պետության և անձի կապի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային կողմը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Համբարձումյանը դեմ արտահայտվեց նախագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գագիկ Համբարձումյանը դեմ արտահայտվեց նախագծին։
«Նախագիծը հակասահմանադրական է, անհատի ազատ տեղաշարժի իրավունքն է խախտվում։ Գիտակցո՞ւմ եք, որ այս փոփոխությունը հակասահմանադրական է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ հակասահմանադրականության հետ կապված քննարկումներ իրենք էլ են ունեցել ու իրենք առաջնորդվել են ՏԻՄ–ի մասին օրենքի կարգավորմամբ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նշեց, որ հակասահմանադրականության հետ կապված քննարկումներ իրենք էլ են ունեցել ու իրենք առաջնորդվել են ՏԻՄ–ի մասին օրենքի կարգավորմամբ։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին էլ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջապահության ապահովագրությունից։