00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պարզվում է` ես հեռախոսով կարող եմ բռնությամբ զբաղվել. Արզաքանցյանը` մեղադրանքների մասին

© Photo : Social media of Tigran ArzakantsyanТигран и Наталия Арзаканцяны
Тигран и Наталия Арзаканцяны - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Նատալյա Ռոտեմբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արզաքանցյանը նախկին կնոջն անգամ մոտենալ չի կարող ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված։ Նրանց շփումն անթույլատրելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը հրապարակավ անդրադարձել է նախկին կնոջ` Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգի` ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված հաղոդմանը և հայտարարել, որ ինքը հեռախոսով չէր կարող բռնության ենթարկել կնոջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Այսքան անլուրջ ու անհիմն ներկայացնում են, որ Արզաքանցյանն իր կնոջ հանդեպ բռնություն է կատարել։ Ասեմ` իմանաք, որ Արզաքանցյանը շատ բարի մարդ է, ու բռնություն բառը իր ընտանիքի, իր տիկնոջ հետ չի կարող կապի ու չի էլ կարող կատարի։ Ես միշտ եղել եմ սիրով, հարգանքով իմ տիկնոջ հանդեպ, ու ասեմ `մինչև հիմա էլ։ Եթե մարդիկ իրենց կյանքով չեն ապրում ու մտնում են ուրիշի ընտանիք, սկսում են խառնակչություններով զբաղվել , այդ ամենը չի կարող բարությամբ վերջանալ»,–ասել է Արզաքանցյանը։
Նա նշել է, որ շատ է ցավում, որ իր կինը հոսանքի ազդեցության տակ է ընկել և դիմել ոստիկանություն։ Ըստ Արզաքանցյանի` ինքը մինչև վերջ պայքարել է, որ ունենա երջանիկ, խաղաղ ընտանիք։
Արզաքանցյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 8–ին կնոջ հետ միասին նշել են իրենց ամուսնության 8 ամյակը և ինքը հաջորդ օրն ինքը մեկնել է (Արզաքանցյանը չի նշում, թե որ երկիր է մեկնել)։
«Ես գնացել եմ իմ գործերին, 2 օր հետո իմ տիկինը, ազդեցության տակ ընկնելով, չար մարդկանց խոսակցություններից հետո դիմել է ոստիկանություն։ Պարզվում է` ես հեռախոսով կարող եմ բռնությամբ զբաղվել»,–նշել է նա։
Ավելի վաղ Ռոտեմբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը հայտնել էր, որ Արզաքանցյանը նախկին կնոջն անգամ մոտենալ չի կարող ո՛չ անձամբ, ո՛չ միջնորդավորված։ Նրանց շփումն անթույլատրելի է։
Հիշեցնենք` ապրիլի 28–ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ զույգն ամուսնալուծվել է։
Նատալյա Ռոտենբերգը 2022 թվականի հունվարին ստացել է ՀՀ քաղաքացիություն և, ըստ ամուսնու հրապարակման, փոխել է ազգանունը՝ դառնալով Արզաքանցյան։
Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից, սակայն քաղաքապետի պաշտոնին չի հավակնել իրավական սահմանափակումների պատճառով:
Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։
Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
Լրահոս
0