00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արզաքանցյանն իսկապե՞ս բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ. վարույթ է նախաձեռնվել. ԶԼՄ

© Photo : Social media of Tigran ArzakantsyanТигран и Наталия Арзаканцяны
Тигран и Наталия Арзаканцяны - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կնոջ` Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգի` ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ներկայացված հաղոդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոտենբերգը իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից:
Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգն ամուսնալուծվում են. ԶԼՄ
ArmLur.am-ի հետ զրույցում Տիգրան Արզաքանցյանը հերքել է իրավապահների կողմից որևէ ընթացակարգ իրականացնելու մասին տեղեկությունները՝ նշելով, որ Զեյթունի ոստիկանության բաժնում ներկայացված դիմումին ընթացք չի տրվել ապացույցների բացակայության պատճառով և թեման, ըստ նրա, փակված է: Նա հորդորել է իր ընտանեկան հարցերի մեջ չմտնել:
«Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ իրականում իրավիճակը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություններով՝ ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն օրեր առաջ քրեական վարույթ է նախաձեռնել և սկսել է հանգամանքների քննությունը»,–գրում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` ապրիլի 28–ին լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ զույգն ամուսնալուծվել է։
Նատալյա Ռոտենբերգը 2022 թվականի հունվարին ստացել է ՀՀ քաղաքացիություն և, ըստ ամուսնու հրապարակման, փոխել է ազգանունը՝ դառնալով Արզաքանցյան։ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանը 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում առաջադրվել է «Ուժը հայրենյաց» կուսակցության կողմից, սակայն քաղաքապետի պաշտոնին չի հավակնել իրավական սահմանափակումների պատճառով:
Զույգն ամուսնացել է 2019 թվականին։ Մինչ այդ Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած էր ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի հետ, ումից բաժանվել էր 2013 թվականին։
Ռոտենբերգներն ունեն երկու երեխա։
Լրահոս
0