https://arm.sputniknews.ru/20260702/hh-karavarutjuny-jermvocajin-apranqner-artahanvoghnerin-kajakci-naev-hulis-amsin-104091661.html
ՀՀ կառավարությունը ջերմոցային ապրանքներ արտահանողներին կաջակցի նաև հուլիս ամսին
ՀՀ կառավարությունը ջերմոցային ապրանքներ արտահանողներին կաջակցի նաև հուլիս ամսին
Sputnik Արմենիա
2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T16:10+0400
2026-07-02T16:10+0400
2026-07-02T16:10+0400
արտահանում
ջերմոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919745_0:240:2560:1680_1920x0_80_0_0_e54030e3762fb5548986d153141aeb88.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցություն կտրամադրի նաև հուլիս ամսին։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Կառավարությունից նշում են, որ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերրի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝ Ի դեպ, հունիս ամսին ՍԱՏՄ կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ին հայտարարեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102919745_0:0:2560:1920_1920x0_80_0_0_da9973a799d24d36c11cbddaa66c5e2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտահանում, ջերմոց
ՀՀ կառավարությունը ջերմոցային ապրանքներ արտահանողներին կաջակցի նաև հուլիս ամսին
2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցություն կտրամադրի նաև հուլիս ամսին։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշմամբ որոշակիորեն կմեղմվեն ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունից նշում են, որ հուլիս ամսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է չերրի տեսակի լոլիկով, ինչպես նաև բարձրացվել է ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղիկի համար տրամադրվող փոխհատուցման չափը։
Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 3900 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։
Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝
ելակի յուրաքանչյուր 1 կգ համար` 770 դրամ
լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 275 դրամ
չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ
պղպեղի յուրաքանչյուր 1 1 կգ համար` 400 դրամ
ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ (իսկ ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա արտահանվող ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար` 50 դրամ)։
Ի դեպ, հունիս ամսին ՍԱՏՄ կողմից տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3․5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը»
մայիսի 22-ին հայտարարեց ծաղիկների ներմուծման սահմանափակման մասին: 2026 թվականի
մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:
Հունիսի 2-ից
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։