https://arm.sputniknews.ru/20260702/hankartsamah-e-eghel-mvoskvaji-qaghaqapeti-ashkhatakazmi-ghekavari-arajin-teghakaly-104089733.html
Հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը
Հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը
Sputnik Արմենիա
Ստարովոյտովը մահացել է հունիսի 30-ին, սակայն նրա մահվան մասին լուրը հրապարակվել է այսօր։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T15:19+0400
2026-07-02T15:19+0400
2026-07-02T15:20+0400
մահ
ռուսաստան
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104088372_0:0:600:338_1920x0_80_0_0_6755879e85a35b64783d5e861dc368b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. 46 տարեկանում հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ստարովոյտովը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություններ են հրապարակվել Մոսկվայի քաղաքապետի կայքում։Քաղաքապետարանում նշել են, որ Ստարովոյտովը տաղանդավոր իրավաբան էր և հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից Ռուսաստանի ֆեդերալիզմի և տեղական ինքնակառավարման կայացման գործում, ինչպես նաև մասնակցել է տասնյակ դաշնային օրենքների նախապատրաստմանը և Մոսկվայի օրենսդրության ձևավորմանը:«Իզվեստիայի» տվյալներով՝ Ստարովոյտովը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։ Մահվան նախնական պատճառը սրտանոթային անբավարարությունն է։ Դին հայտնաբերել է կինը։Ալեքսեյ Ստարովոյտովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 11-ին։ Ավարտել է Վլադիմիրի Ալեքսանդր և Նիկոլայ Ստոլետովների անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է իրավաբանական և դաշնային մարմիններում: 2010 թվականից աշխատել է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմում։Մոսկվայի մարզում հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանի մարմինը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104088372_22:0:515:370_1920x0_80_0_0_6c62fba0f9a6597d5c917779cdfa0cc1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, ռուսաստան, պաշտոնյա
Հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը
15:19 02.07.2026 (Թարմացված է: 15:20 02.07.2026) Ստարովոյտովը մահացել է հունիսի 30-ին, սակայն նրա մահվան մասին լուրը հրապարակվել է այսօր։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. 46 տարեկանում հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ստարովոյտովը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություններ են հրապարակվել Մոսկվայի քաղաքապետի կայքում։
Քաղաքապետարանում նշել են, որ Ստարովոյտովը տաղանդավոր իրավաբան էր և հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից Ռուսաստանի ֆեդերալիզմի և տեղական ինքնակառավարման կայացման գործում, ինչպես նաև մասնակցել է տասնյակ դաշնային օրենքների նախապատրաստմանը և Մոսկվայի օրենսդրության ձևավորմանը:
«Անհնար է թերագնահատել նրա դերը Մոսկվայի օրենսդրության ձևավորման գործում վերջին 15 տարիներին», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Իզվեստիայի» տվյալներով՝ Ստարովոյտովը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։ Մահվան նախնական պատճառը սրտանոթային անբավարարությունն է։ Դին հայտնաբերել է կինը։
Ալեքսեյ Ստարովոյտովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 11-ին։ Ավարտել է Վլադիմիրի Ալեքսանդր և Նիկոլայ Ստոլետովների անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է իրավաբանական և դաշնային մարմիններում: 2010 թվականից աշխատել է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմում։