https://arm.sputniknews.ru/20260702/gndapet-edik-malvojani-gvortsvov-ancnvogh-rvoman-javadjany-kalanavvorvec-104110844.html
Գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվեց
Գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
Էդիկ Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է դատարանում։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T21:59+0400
2026-07-02T21:59+0400
2026-07-02T23:26+0400
հայաստան
էդիկ մալոյան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որն անցնում է գնդապետ Էդիկ Մալոյանի գործով, կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին (Ռոման Ջավադյան) դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։Հիշեցնենք` առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդիկ մալոյան, դատարան, կալանք
հայաստան, էդիկ մալոյան, դատարան, կալանք
Գնդապետ Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը կալանավորվեց
21:59 02.07.2026 (Թարմացված է: 23:26 02.07.2026) Էդիկ Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը, որն անցնում է գնդապետ
Էդիկ Մալոյանի գործով, կալանավորվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Մալոյանը, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին (Ռոման Ջավադյան) դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, Մալոյանը հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։
Ջավադյանը կալանավորվել է 2 ամսով։ Էդիկ Մալոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը դեռ քննվում է։ Նշենք, որ դատական նիստն ընթանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավորը Մասիս Մելքոնյանն է։
Հիշեցնենք` առավոտյան
հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ
հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը), իսկ Ռոման Ջավադյանի նկատմամբ՝ 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։