https://arm.sputniknews.ru/20260702/gagik-beglarjany-evs-2-amis-kmna-kalanqi-tak-104111871.html
Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դեռ չի ստացել կալանքի որոշումը։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T22:36+0400
2026-07-02T22:36+0400
2026-07-02T22:54+0400
հայաստան
գագիկ բեգլարյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/103/00/1030088_0:0:1601:901_1920x0_80_0_0_95c1f24aa32ef3c81c3376396145c5ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է «Ա1+»–ը։Նրա պաշտպան Հրանտ Անանյանը լրատվամիջոցի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։Նա ասել է, որ 12 քննիչից բաղկացած քննչական խումբը կիսատ է կատարել գործողությունները, բայց դատարանը բավարարել է միջնորդությունը։«Նախորդ նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։ Փաստորեն Հակակոռուպցիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,– նշել է պաշտպանը։Անանյանն իր 3 ժամ տևած ճառում մանրամասն ներկայացրել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, 3 ժամում այն պետք է տրամադրվի կողմերին, բայց գրեթե 24 ժամ է անցել, իսկ որոշումը դեռ չի տրամադրվել պաշտպանական կողմին։Անանյանը վստահեցրել է` այն ստանալուց հետո բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան։Հիշեցնենք` Գագիկ Բեգլարյանը 1 ամսով կալանավորվել էր հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/103/00/1030088_0:0:1499:1124_1920x0_80_0_0_9312a9925d0a2cdf988ac2b286c94413.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գագիկ բեգլարյան, կալանք
հայաստան, գագիկ բեգլարյան, կալանք
Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ
22:36 02.07.2026 (Թարմացված է: 22:54 02.07.2026) Պաշտպանական կողմը դեռ չի ստացել կալանքի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնում է
«Ա1+»–ը։
Նրա պաշտպան Հրանտ Անանյանը լրատվամիջոցի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։
Նա ասել է, որ 12 քննիչից բաղկացած քննչական խումբը կիսատ է կատարել գործողությունները, բայց դատարանը բավարարել է միջնորդությունը։
«Նախորդ նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նշելով, որ նման գործի պարագայում մեկ ամիսը բավարար է քննչական գործողություններ իրականացնելու համար՝ հաշվի առնելով գործողությունների ծավալը։ Փաստորեն Հակակոռուպցիոն դատարանը չի հարգել իր որոշումը»,– նշել է պաշտպանը։
Անանյանն իր 3 ժամ տևած ճառում մանրամասն ներկայացրել է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելու անհիմն լինելը։
Կալանքի որոշումը հրապարակելուց հետո, ըստ օրենքի, 3 ժամում այն պետք է տրամադրվի կողմերին, բայց գրեթե 24 ժամ է անցել, իսկ որոշումը դեռ չի տրամադրվել պաշտպանական կողմին։
Անանյանը վստահեցրել է` այն ստանալուց հետո բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք` Գագիկ Բեգլարյանը 1 ամսով
կալանավորվել էր հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։