Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 1 ամսով կալանավորվեց
22:03 05.06.2026 (Թարմացված է: 22:29 05.06.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը որոշել է 1 ամսով կալանավորել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին դատարանի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Հայաստանում ձերբակալությունների շարք էր սկսվել։ Գագիկ Բեգլարյանից բացի այսօր ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը, պրոռեկտոր Արթուր Այվազյանը, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձ՝ Հարություն Թադևոսյանը։ Ձերբակալվել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը` ընտրակաշառք տալու դեպքի կասկածանքով։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ 2 ամսով կալանավորվել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
Հիշեցնենք` Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։