00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԺ–ում Վահե Մակարյանի հավատարմագրման որոշումն անվավեր է ճանաչվել

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Նրան 2024 թվականին միաժամանակ և՛ նախազգուշացում էր հայտարարվել, և՛ դադարեցվել էր հավատարմագրումը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԱԺ–ում լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։
2024 թվականի հոկտեմբերի 30-ին Մակարյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև խորհրդարանի շենքում վեճ էր բռնկվել, որի հետևանքով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու որոշում էր կայացվել։

«ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Վահե Մակարյանին միաժամանակ նախազգուշացում հայտարարելու և լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը (մեկ ակտով), որը կայացրել էր ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին»,– գրել է Հակոբյանը։

Հիշեցնենք` պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին դիմել էր ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին` դեպքի մանրամասները արձանագրած տեսախցիկների տեսաձայնագրությունները ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի պահպանելու խնդրանքով։
Լրահոս
0