00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավանդույթի համաձայն` ԱԺ անդրանիկ նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը. «Հրապարակ»

© Sputnik / Aram NersesyanԿնյազ Հասանովը
Կնյազ Հասանովը - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Կնյազ Հասանովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթի տվյալներով` արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, և մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։
Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել և վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։
81-ամյա Հասանովը թերթի հետ զրույցում ասել է, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե ոչ: «Եթե ընտրվել եմ, և եթե առաջարկեն, չեմ մերժի»։
Հասանովից հետաքրքրվել են` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։
Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաև ՀՀ նախագահն ու վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ կաթողիկոսը ներկա չի լինի` չեն հրավիրի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։
Լրահոս
0