00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԱԾ–ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին

ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Ծառայությունը վկայակոչել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի առնչությամբ փաստացի կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այս մասին գրում է NEWS.am–ը, որը տեսագրության արտահոսքի օրինականության վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ։
Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսի 18-ին անդրադառնալով այդ կադրերի արտահոսքին, հայտարարեց, որ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի։
NEWS.am–ը տեսագրության արտահոսքի հետ կապված մի քանի հարց է ուղղել ԱԱԾ–ին։ Հստակ հարցերին պատասխանելու փոխարեն ԱԱԾ-ն պարզապես հղում է արել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որում սահմանված են ազգային անվտանգության մարմինների լիազորությունները և պատվիրակված գործառույթների իրականացումը:
«ԱԱԾ-ից, սակայն, չեն հստակեցրել, թե հոդվածում ամրագրված 66 կետերից որն է համապատասխանում տվյալ օրը ԱԱԾ-ի կողմից իրականացված գործառույթներին»,– գրել է լրատվամիջոցը։
NEWS.am–ը հիշեցրել է ԱԱԾ-ի վկայակոչած «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որում հստակ ամրագրված է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել։
«Ամենաուշագրավը, թերևս, ԱԱԾ-ի տրամադրված պաշտոնական գրության մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպումն է. «Միաժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ Այս պատասխանով ԱԱԾ-ն, ըստ էության, դե յուրե կրկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 18-ին արված պարզաբանումը»,- գրել է կայքը։
Հիշեցնենք` հունիսի 15-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նամակով դիմեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում, արդյոք նշանակվել է ծառայողական քննություն, թե ոչ։
Լրահոս
0