00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
36 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԱԾ աշխատակիցն է որոշում՝ ինչն արտահոսի, ինչը՝ չէ․ Փաշինյանը՝ Քոչարյանի տեսանյութի մասին

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2026
Բաժանորդագրվել
Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով ծառայողական քննություն նշանակված չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ եթե ԱԱԾ-ն օպերատիվ անհրաժեշտություն տեսնում է, ապա կարող է որոշում կայացնել։ Փաշինայնը որևէ տարօրինակ բան չի տեսնում, որ Քոչարյանի տեսանյութը ոչ թե ԱԱԾ պաշտոնական էջերում է հրապարակվել, այլ արտահոսել է ու միանգամից հայտնվել սոցցանցերում, իշխանական ԶԼՄ-ներում։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։
Հունիսի 15-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նամակով դիմեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում, արդյոք նշանակվել է ծառայողական քննություն, թե ոչ։
Լրահոս
0