4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրվի ՀՀ–ից թարմ պտղի, հանքային ջրի արտահանման համար
16:18 02.07.2026 (Թարմացված է: 16:20 02.07.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր և այլն։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հուլիս ամսվա համար շուրջ 4 մլրդ 99 մլն դրամ աջակցություն կտրամադրի ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի (կոնյակի) և հանքային ջրի արտահանման համար։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կառավարությունից նշում են, որ արտահանող տնտեսավարողների կանխատեսումների համաձայն՝ 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակում արտահանման կանխատեսվող ծավալները կկազմեն շուրջ 13 հազար տոննա պտուղ, շուրջ 1․4 մլն լիտր հանքային ջուր, շուրջ 200 հազար լիտր շշալցված գինի, շուրջ 250 հազար լիտր պտղահատապտղային գինի, 500 հազար բացարձակ լիտր կոնյակ, 70 տոննա չորացված միրգ և բանջարեղեն, 140 տոննա իշխան և թառափ տեսակի ձուկ։
Այսպիսով, ՀՀ տարածքից 2026 թ. հուլիս ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կտրամադրվի փոխհատուցում հետևյալ չափերով՝
ծիրանի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ
սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ
կեռասի յուրաքանչյուր 1 կգ համար` 400 դրամ
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 350 դրամ
շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար` 200 դրամ
շշալցված կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ
շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ
չորացրած մրգի և բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 250 դրամ
իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ
թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ։
2026 թ. հունիս ամսին ՍԱՏՄ տրամադրված օպերատիվ տեղեկատվության համաձայն` արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ կասեցնելով «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու շրջանառությունը ՌԴ տարածքում։
«Ռոսսելխոզնադզորն» էլ մայիսի 30-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար:
Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։