https://arm.sputniknews.ru/20260701/sjuniqum-aghqatutjuny-haghtaharvel-e-miajn-tghti-vra-jvoljany-npasti-nvor-hamakargi-masin-104016453.html
Սյունիքում աղքատությունը հաղթահարվել է միայն թղթի վրա. Յոլյանը` նպաստի նոր համակարգի մասին
Սյունիքում աղքատությունը հաղթահարվել է միայն թղթի վրա. Յոլյանը` նպաստի նոր համակարգի մասին
Sputnik Արմենիա
Հուլիսի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու անապահովության գնահատման նոր համակարգը, որը մինչ այս փորձնական կիրառվել է 2 մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում։ Ծրագրի... 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T08:55+0400
2026-07-01T08:55+0400
2026-07-01T08:55+0400
նպաստ
սյունիք
իրինա յոլյան
գորիս
պիլոտային ծրագիր
ընտանիք
բազմանդամ ընտանիք
աշխատանք
աղքատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35067152_0:39:1600:939_1920x0_80_0_0_efa142e9e2c8f0f8728352313d239fbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Սյունիքում աղքատությունը հաղթահարվել է միայն թղթի վրա. մարզում 800-ից ավելի ընտանիք դուրս է մնացել համակարգից, և դա այն դեպքում, երբ մարզում լրացուցիչ սոցիալ-տնտեսական հնարավորություններ չեն ստեղծվել, և ընտանիքների եկամուտներն էլ չեն ավելացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը` մեկնաբանելով Սյունիքում իրականացված անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական փուլի արդյունքները։Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում ուժի մեջ է մտնելու անապահովության գնահատման նոր համակարգը, որը մինչ այս փորձնական կիրառվել է 2 մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում։ Գործող ընտանեկան նպաստների փոխարեն նոր կարգը նախատեսում է անապահովության նպաստի տրամադրում` ընտանիքի յուրաքանչյուր անդամին նվազագույն պարենային զամբյուղի արժեքի չափով (34 581 դրամ): Միաժամանակ պարտադիր պայման է սահմանվում աշխատունակ անձանց աշխատանքի տեղավորումը և նպաստի դիմումը դիտարկվում է նաև որպես աշխատանք փնտրելու հայտ: Խրախուսման համար աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի նպաստը կդադարեցվի միայն 1 տարի անց։Դեմ չլինելով համակարգի ներդրմանը` Իրինա Յոլյանը մտահոգ է այն փաստով, որ դրա արդյունքում ընտանիքները դուրս են մնում համակարգից` առանց սոցիալական վիճակի բարելավման։ԱՍՀ նախարարության բյուջեն կկազմի 993 մլրդ դրամ․ ինչպե՞ս է նախատեսվում բաշխել այդ գումարը«Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել, ընտանիքի սոցիալական վիճակը բարելավել։ Կոնկրետ Գորիս համայնքում պատերազմից հետո բավականին լուրջ մարտահրավերներ կան։ Գյուղատնտեսության ոլորտում մենք բավականին տարածքներ կորցրեցինք։ Տնտեսության հիմնական շարժիչ ուժը զբոսաշրջությունն է։ Բայց վերջին ամիսներին Booking–ով ամրագրումներ անելու տեխնիկական խնդիրներով պայմանավորված համայնքը շատ տուժեց։ Ասել, որ նոր արտադրություններ, գործարաններ են ստեղծվել, բիզնեսներ են հիմնվել, բնականաբար, ո՛չ, շոշափելի արդյունք չկա։ Բայց այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ հարյուրավոր ընտանիքներ դուրս են մնացել համակարգից, զրկվել են աղքատության նպաստից»,– արձանագրում է Յոլյանը։Հիշեցնենք` հունիսի 11-ի կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ փորձնական ծրագրի կիրառման արդյունքում Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանեկան նպաստի չափը հասել է 86 870 դրամի, առավելագույնը` 280 000-ի։ Նախարարի խոսքով` նախկին «Փարոս» համակարգի համեմատ 2017թ–ից առ այսօր ՀՀ–ում նպաստառու ընտանիքների թիվը 2 անգամ նվազել է։2026թ–ի բյուջեն փաստեց` իշխանությունը չի կատարում անապահով խավին տված խոստումը. պատգամավոր
սյունիք
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35067152_97:0:1521:1068_1920x0_80_0_0_f90d68439b749c59834b26b4b16cfd11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նպաստ, սյունիք, իրինա յոլյան, գորիս, պիլոտային ծրագիր, ընտանիք, բազմանդամ ընտանիք, աշխատանք, աղքատ
նպաստ, սյունիք, իրինա յոլյան, գորիս, պիլոտային ծրագիր, ընտանիք, բազմանդամ ընտանիք, աշխատանք, աղքատ
Սյունիքում աղքատությունը հաղթահարվել է միայն թղթի վրա. Յոլյանը` նպաստի նոր համակարգի մասին
Հուլիսի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու անապահովության գնահատման նոր համակարգը, որը մինչ այս փորձնական կիրառվել է 2 մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում։ Ծրագրի արդյունավետությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Սյունիքում աղքատությունը հաղթահարվել է միայն թղթի վրա. մարզում 800-ից ավելի ընտանիք դուրս է մնացել համակարգից, և դա այն դեպքում, երբ մարզում լրացուցիչ սոցիալ-տնտեսական հնարավորություններ չեն ստեղծվել, և ընտանիքների եկամուտներն էլ չեն ավելացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը` մեկնաբանելով Սյունիքում իրականացված անապահովության գնահատման նոր համակարգի փորձնական փուլի արդյունքները։
Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում ուժի մեջ է մտնելու անապահովության գնահատման նոր համակարգը, որը մինչ այս փորձնական կիրառվել է 2 մարզերում՝ Կոտայքում և Սյունիքում։ Գործող ընտանեկան նպաստների փոխարեն նոր կարգը նախատեսում է անապահովության նպաստի տրամադրում` ընտանիքի յուրաքանչյուր անդամին նվազագույն պարենային զամբյուղի արժեքի չափով (34 581 դրամ): Միաժամանակ պարտադիր պայման է սահմանվում աշխատունակ անձանց աշխատանքի տեղավորումը և նպաստի դիմումը դիտարկվում է նաև որպես աշխատանք փնտրելու հայտ: Խրախուսման համար աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի նպաստը կդադարեցվի միայն 1 տարի անց։
«Ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար նախ պետք է գնահատենք, թե նախկինում նպաստ ստացող ընտանիքները, որոնք նոր համակարգի պատճառով զրկվել են նպաստից, սոցիալական ինչ վիճակում են, ինչ է փոխվել նրանց կյանքում։ Մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվել։ Ուղղակի ներդրվել է մի համակարգ, որի արդյունքում մեխանիկորեն այդ ընտանիքները դուրս են մնացել նպաստ ստանալու հնարավորությունից։ Այսինքն՝ իշխանությունը, ըստ էության, թղթի վրա աղքատությունը հաղթահարում է` առանց որևէ պայման ստեղծելու, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ– տնտեսական վիճակը բարելավվի»,– ասում է Յոլյանը։
Դեմ չլինելով համակարգի ներդրմանը` Իրինա Յոլյանը մտահոգ է այն փաստով, որ դրա արդյունքում ընտանիքները դուրս են մնում համակարգից` առանց սոցիալական վիճակի բարելավման։
«Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավոր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել, ընտանիքի սոցիալական վիճակը բարելավել։ Կոնկրետ Գորիս համայնքում պատերազմից հետո բավականին լուրջ մարտահրավերներ կան։ Գյուղատնտեսության ոլորտում մենք բավականին տարածքներ կորցրեցինք։ Տնտեսության հիմնական շարժիչ ուժը զբոսաշրջությունն է։ Բայց վերջին ամիսներին Booking–ով ամրագրումներ անելու տեխնիկական խնդիրներով պայմանավորված համայնքը շատ տուժեց։ Ասել, որ նոր արտադրություններ, գործարաններ են ստեղծվել, բիզնեսներ են հիմնվել, բնականաբար, ո՛չ, շոշափելի արդյունք չկա։ Բայց այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ հարյուրավոր ընտանիքներ դուրս են մնացել համակարգից, զրկվել են աղքատության նպաստից»,– արձանագրում է Յոլյանը։
Հիշեցնենք` հունիսի 11-ի կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ փորձնական ծրագրի կիրառման արդյունքում Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանեկան նպաստի չափը հասել է 86 870 դրամի, առավելագույնը` 280 000-ի։ Նախարարի խոսքով` նախկին «Փարոս» համակարգի համեմատ 2017թ–ից առ այսօր ՀՀ–ում նպաստառու ընտանիքների թիվը 2 անգամ նվազել է։