00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ–ում շարունակվում է պաշտոնների բաշխումը. «Հրապարակ»

© Photo : press office of the Civil Contract Party Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Թերթը պնդում է, որ Ռուբեն Ռուբինյանի հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռևս չձևավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։
«Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը հիմա կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաև ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» և Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը: Հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին, իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաև դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»»,– գրում է թերթը։
Ըստ պարբերականի` ՔՊ-ում նաև վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից, և երկրորդ` նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գնա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։
Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ թերթի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն` Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է` Անդրանիկ Քոչարյանից վերցնեն, տան Արմեն Խաչատրյանին։ Թերթը գրում է, որ ընդդիմությանը ՔՊ-ն կզիջի այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էր զիջել։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Լրահոս
0