00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2026
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանը վստահեցրեց` սպանություն չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է գազի արտահոսքը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»,– ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։
Ո՞ւր էին գնում Երևան–Երասխ ճանապարհին մեքենայի հրդեհից մահացած 4 ուղևորները. մանրամասներ
Լրահոս
0