https://arm.sputniknews.ru/20260701/partavvor-eq-apahvovel-vor-58-500-qaghaqacu-qve-chkvorchi-aram-orbeljany-dimec-sd-datavvornerin-104049238.html
Պարտավոր եք ապահովել, որ 58 500 քաղաքացու քվե չկորչի․ Արամ Օրբելյանը դիմեց ՍԴ դատավորներին
Պարտավոր եք ապահովել, որ 58 500 քաղաքացու քվե չկորչի․ Արամ Օրբելյանը դիմեց ՍԴ դատավորներին
Sputnik Արմենիա
Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքն է եղել, որ ԲՀԿ-ն լինի խորհրդարանում։ 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T15:31+0400
2026-07-01T15:31+0400
2026-07-01T15:31+0400
հայաստան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
արամ օրբելյան
սահմանադրական դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103976827_0:0:1600:901_1920x0_80_0_0_f9920a172f9f62cfd44ceb7337748b64.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, կամ, եթե դա կիրառելի չէ, նշանակվի մանդատների բաշխման նոր կարգ, որով «Բարգավաճ Հայաստանը» կստանա 5 մանդատ։ Այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։Նրա խոսքով՝ փաստն այն է, որ ԲՀԿ-ն ստացել է 58 500 քվե, որը 4 տոկոսից շատ է։ Այնուհետև որոշակի գործողություններից հետո մի քանի ընտրատեղամասում արդյունքներն անվավեր են ճանաչվել, ինչի պատճառով ստացվել է, որ ԲՀԿ-ն դուրս է մնացել և չի հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը։ Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքը եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի։Նա շեշտեց` եթե կա կասկած՝ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, ապա պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ԲՀԿ-ն անցել է, հակառակ դեպքում պետք է ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն նշանակվի։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1d/103976827_113:0:1534:1066_1920x0_80_0_0_c009623a13e32d061179b6f7d801f932.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արամ օրբելյան, սահմանադրական դատարան
հայաստան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), արամ օրբելյան, սահմանադրական դատարան
Պարտավոր եք ապահովել, որ 58 500 քաղաքացու քվե չկորչի․ Արամ Օրբելյանը դիմեց ՍԴ դատավորներին
Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքն է եղել, որ ԲՀԿ-ն լինի խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, կամ, եթե դա կիրառելի չէ, նշանակվի մանդատների բաշխման նոր կարգ, որով «Բարգավաճ Հայաստանը» կստանա 5 մանդատ։ Այսօր Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ փաստն այն է, որ ԲՀԿ-ն ստացել է 58 500 քվե, որը 4 տոկոսից շատ է։ Այնուհետև որոշակի գործողություններից հետո մի քանի ընտրատեղամասում արդյունքներն անվավեր են ճանաչվել, ինչի պատճառով ստացվել է, որ ԲՀԿ-ն դուրս է մնացել և չի հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը։ Օրբելյանը պնդեց` ժողովրդի կամքը եղել է այն, որ ԲՀԿ-ն անցնի։
«Պարոն Հովակիմյանը (ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան. խմբ.) պարզ հարցին չպատասխանեց` վերջը, որ անվավեր չճանաչվեր, կանցնե՞ր ԲՀԿ-ն։ Իհարկե, կանցներ։ Բայց ինքը՝ «դե, չեմ կարող»․․․ Իրեն ասել են՝ «չհամաձայնես», որ ասեին՝ «կպատասխանես», կպատասխաներ։ Սա Սահմանադրության գերակայության մասին վեճ է, և դուք պարտավոր եք ապահովել Սահմանադրության գերակայությունը»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։
Նա շեշտեց` եթե կա կասկած՝ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ շեմը, թե ոչ, ապա պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ ԲՀԿ-ն անցել է, հակառակ դեպքում պետք է ամբողջ հանրապետությունում վերաքվեարկություն նշանակվի։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն
անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական
արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։