https://arm.sputniknews.ru/20260701/ishkhanutjuny-pvordzum-e-apahvovagrvel-maruqjany-nvor-nakhagtsi-masin-104053938.html
Իշխանությունը փորձում է ապահովագրվել. Մարուքյանը` նոր նախագծի մասին
Իշխանությունը փորձում է ապահովագրվել. Մարուքյանը` նոր նախագծի մասին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նախաձեռնված փոփոխություններով իշխանությունը փորձում է նախապես ապահովագրել իրեն հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման... 01.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-01T21:40+0400
2026-07-01T21:40+0400
2026-07-01T21:52+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
էդմոն մարուքյան
նախագիծ
սահմանադրություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_0:0:1600:901_1920x0_80_0_0_1552875ff5bf8c3838584f53e5fae1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող նախագիծը ամբողջությամբ հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև միջազգային փորձին ու Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին Ազգային ժողովում գումարվելիք արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվելու են նաև Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով իշխանությունն առաջարկում է սահմանափակել ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը։ Մասնավորապես` առաջակվում է սահմանել, որ վերջին 1 տարում 183 օր անընդմեջ Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։ Նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել թե՛ հասարակական, թե՛ քաղաքական հատվածում, հատկապես, որ նախագիծն ԱԺ է ուղարկվել առանց հանրային քննարկման դրվելու։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել է խնդրին` դրա` Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից։«Բրիտանիայում նույնիսկ դատապարտյալներին ընտրական իրավունքից զրկելու հարցն է ժամանակին քննարկման առարկա դարձել ՄԻԵԴ–ում, և դատարանը հաստատել է իրավունքի խախտման փաստը»,– ասաց Մարուքյանը։Նրա գնահատմամբ` քաղաքացու ընտրական իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել բացակայության հիմքով։Քաղաքական գործիչը չի բացառում, որ օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո ճանաչվեն հակասահմանադրական։Ի դեպ, օրինագիծն ի սկզբանե քաղաքական շրջանակներում մեկնաբանվեց հունիսի 7–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում, մասնավորապես` արտերկրից քվեարկությաննպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին հետագայում նման հնարավորությունից զրկելու մտադրության տեսանկյունից։Խախտումները կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ Դրմեյանը ելույթ ունեցավ ՍԴ–ումԷդմոն Մարուքյանը կարծում է, որ նախաձեռնված փոփոխություններով իշխանությունը փորձում է իրեն նախապես ապահովագրել հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման պարագայում։Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախանշված է հուլիսի 2–ին` ժամը 11։00-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_166:0:1589:1067_1920x0_80_0_0_63ff67bb7ed4047d0342e09ba608f6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, էդմոն մարուքյան, նախագիծ, սահմանադրություն, աժ (ազգային ժողով)
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, էդմոն մարուքյան, նախագիծ, սահմանադրություն, աժ (ազգային ժողով)
Իշխանությունը փորձում է ապահովագրվել. Մարուքյանը` նոր նախագծի մասին
21:40 01.07.2026 (Թարմացված է: 21:52 01.07.2026) Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նախաձեռնված փոփոխություններով իշխանությունը փորձում է նախապես ապահովագրել իրեն հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման պարագայում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող նախագիծը ամբողջությամբ հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև միջազգային փորձին ու Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին Ազգային ժողովում գումարվելիք արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի
քննարկվելու են նաև Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Դրանցով իշխանությունն առաջարկում է սահմանափակել ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը։ Մասնավորապես` առաջակվում է սահմանել, որ վերջին 1 տարում 183 օր անընդմեջ Հայաստանում չլինելու դեպքում քաղաքացին չի կարող մասնակցել ընտրական գործընթացներին։ Նախագիծը լուրջ մտահոգություններ է առաջացրել թե՛ հասարակական, թե՛ քաղաքական հատվածում, հատկապես, որ նախագիծն ԱԺ է ուղարկվել առանց հանրային քննարկման դրվելու։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել է խնդրին` դրա` Սահմանադրությանը համապատասխանելու տեսանկյունից։
«Բրիտանիայում նույնիսկ դատապարտյալներին ընտրական իրավունքից զրկելու հարցն է ժամանակին քննարկման առարկա դարձել ՄԻԵԴ–ում, և դատարանը հաստատել է իրավունքի խախտման փաստը»,– ասաց Մարուքյանը։
Նրա գնահատմամբ` քաղաքացու ընտրական իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել բացակայության հիմքով։
«Խոսքը պասիվ ընտրական իրավունքի մասին է, որովհետև ակտիվ ընտրական իրավունքը, այսինքն՝ առաջադրվելու իրավունքը, արդեն իսկ սահմանափակված է նստակեցության ցենզով. վերջին 4 տարիների Հայաստանում մշտապես չբնակված մարդը չի կարող առաջադրվել, օրինակ, պատգամավորի թեկնածու։ Այդ սահմանափակումը մենք արդեն ունենք։ Ինչ վերաբերում է պասիվ ընտրական իրավունքին, Սահմանադրության 2-րդ հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իշխանությունն իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով, հետևաբար 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու իրավունք։ Եվ այս իրավունքը հնարավոր չէ վերջին 6 ամսվա բնակվելու հանգամանքից կախված սահմանափակել»,– մեկնաբանում է Մարուքյանը։
Քաղաքական գործիչը չի բացառում, որ օրենսդրական փոփոխություններն ընդունվելուց հետո ճանաչվեն հակասահմանադրական։
Ի դեպ, օրինագիծն ի սկզբանե քաղաքական շրջանակներում մեկնաբանվեց հունիսի 7–ին անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում, մասնավորապես` արտերկրից քվեարկությաննպատակով Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին հետագայում նման հնարավորությունից զրկելու մտադրության տեսանկյունից։
Էդմոն Մարուքյանը կարծում է, որ նախաձեռնված փոփոխություններով իշխանությունը փորձում է իրեն նախապես ապահովագրել հնարավոր սահմանադրական հանրաքվեի անցկացման պարագայում։
«Քանի որ մեր Սահմանադրությունը շատ բարձր նշաձող է սահմանում սահմանադրական հանրաքվեի համար, որպեսզի այդ բարձր նշաձողը նվազեցնեն, սկզբից իրենք նվազեցնում են ընտրելու իրավունք ունեցողների թիվը, որից հետո հաշվարկվելու է քվեարկողների քանակը»,– բացատրում է «Լուսավոր Հայաստանի» նախագահը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախանշված է հուլիսի 2–ին` ժամը 11։00-ին։